ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 10 марта 2014 г.

Հայաստան-Վրաստան անցակետում

  Երեկ մաքսակետում աշխատակիցն անձնագիրս ստուգելուց առաջ ինձ շնորհավորեց. այնքան լավ զգացի. ու սկսեցի մտածել, ահա թե ինչ վերաբերմունք. իսկ մենք միշտ վատի մասին ենք լսել. ձգձգումներ չեղան, ոչ գնալիս, ոչ գալիս. շատ գոհ էի թե սպասարկումից, թե վերաբերմունքից....
  Բայց էդ լավ տպավորության վրա սառը ջուր լցվեց.
հետ գալիս, երբ արդեն Հայաստանում էինք և սպասում էինք, որ մեր մեքենան մոտենա, այդ հսկայական հրապարակում անցակետի մի քանի աշխատակից էին կանգնած. նրանցից մեկը հաստագլուխ էր բառիս բուն և ավելի բուն իմաստով.

ու մոտ 15-20 մետր հեռու կանգնած մյուս աշխատակցին ասում է /չեմ ուզում անունը գրել/ .... կարա՞ս շպագատ նստես...
-Դու կարա՞ս...
-Ես քեզ եմ հարցնում, կարա՞ս շպագատ նստես....
-Չէ, չեմ կարա...
-Դե որ դու չես կարա, ես էլ չեմ կարա... /ու հռհռում է/.
  Ասա, այ հաստագլուխ, էդ գլխիդ թեփը հանի, մի քիչ ուղեղի տեղ մնա. Հայաստան մտնողն առաջինը քեզ է տեսնում.
առաջին կարծիք կա, առաջին տպավորություն...

Комментариев нет:

Отправить комментарий