Հունիսի 20-ին
բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում գերակշռում էին բուժաշխատողները:Նրանց մասնագիտական տոնն էր: Միջոցառմանը
մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, պաշտոնատար
այլ այրեր , մտավորականներ: Գուգարաց թեմի առաջնորդն իր խոսքում նշեց , որ Բժիշկը բարոյականության և խղճի խորհրդանիշն է: Նրանց աշխատանքը համեմատեց արվեստագետի գործի հետ.
Իր շնորհավորանքի խոսքում Ա. Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին մեկ տարվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները: