ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 17 июля 2014 г.

Հանդիպում անհետ կորածների ընտանիքների հետ

Հուլիսի 17-ին Լոռու մարզի 14 անհետ կորած ազատամարտիկների ծնողների հետ հանդիպում էր կազմակերպվել Վանաձորի միացյալ զինկոմիսարիատում:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ ստեղծվել է հատուկ խումբ
Շիրակի և Լոռու մարզերի անհայտ կորած ազատամարտիկների
ընտանիքներին այցելելու, նրանց հուզող հարցերին ծանոթանալու և օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ Խմբի ղեկավարն է ՀՀ ԶՈՒ պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամ, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը։



 Հանդիպումը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի և Վանաձորի զինկոմիսարիատի աջակցությամբ։ 
Սամվել Ասատրյանը նշեց, որ հանդիպումը հետապնդում է  որոնողական, ինֆորմացիայի, տեղեկությունների ճշգրտման նպատակ:

Անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու ընտանիքի անդամները գրավոր ներկայացրին իրենց խնդիրները, որոնք տարաբնույթ էին՝ աշխատանքի տեղավորման, առողջական և սոցիալական ու իրավական ուղղվածության։ Վերջիններս կներկայացվեն համապատասխան կառույցներին և հնարավորինս լուծում կտրվի անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խնդիրներին։


Անհետ կորածների ընտանիքների հետ աշխատանք տարվեց իրավաբանների, հոգեբանների, բժիշկների կողմից: Առողջական ավելի լուրջ խնդիրներ ունեցողները բուժօգնություն կստանան պետական աջակցությամբ։ 
 

Комментариев нет:

Отправить комментарий