ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 8 июля 2014 г.

Կարկուտ Լոռիում

Հուլիսի 8-ին ժամը 17-ից մինչև 17-22 րոպե ուժեղ կարկուտը  նոր ավերածությունների արեց այս անգամ` Ստեփանավանի տարածաշրջանի Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից համայնքներում: Այս ժամը նաև գյուղացիներն են հստակ ֆիքսել: Կարկտահարության հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանի նշված համայնքներում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով`  հուլիսի 10-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր  գյուղնախարար Սերգո Կարապետյանը` Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ: 

 Նշյալ բոլոր համայնքներում գրեթե նույն պատկերն է ՝ ավերված, հողին հավասարեցված ցանքատարածություններ, հողատարածքներ ու տնամերձեր. Արդյունքում` անելանելի վիճակում հայտնված հողագործներ.

 60
տոկոսով վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաների, 70 տոկոսով կարտոֆիլի, 90 տոկոսով հացահատիկի ցանքսատարածությունները: Ոչ միայն յուրաքանչյուր համայնքի, այլև տնտեսության  համար կցուցաբերվի անհատական մոտեցում: Կուսումնասիրվեն մշակվող կուլտուրաների տեսակը, տարածքը, վնասի չափը, հաջորդ կառավարության նիստում համապատասխան որոշում կայացնելու համար: 

Նախատեսվում է նաև համագործակցել սոցապնախարարության հետ,  սոցիալապես անապահով ընտանիքներին աշխատանքի տեսքով օգնություն ցուցաբերելու նպատակով: Ինչ վերաբերում է հակակարկտային կայանների օգտագործմանը, գյուղնախարարը նշեց.

 Գյուղացին էլ հույսը չի կորցնում. Գյուղնախարարի այցից ակնկալիքներ ունի.
 ևս 10 հակակարկտային կայան կտեղադրվի Լոռու մարզում արդեն մարզպետարանի աջակցությամբ, քանի որ յուրաքանչյուր հակակարկտային կայան ծածկում է 80-100 հա վրա է գործում, դրանց արդյունավետությունն էլ բարձր չէ 60-70 տոկոսից: Բնության դեմ արդյունավետ պայքարել հնարավոր չէ:  Բայց փորձում են մեր երկրում ներդնել ապահովագրական համակարգ: Այս ուղղությամբ այս տարի առաջին քայլերն են փորձում անել, թեև այն բավականին մեծ ներդրումներ է պահանջում:


Комментариев нет:

Отправить комментарий