ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 7 июля 2014 г.

Երկրաշարժ Վանաձորում


Հուլիսի լույս 7-ի գիշերը, ժամը 3:8 րոպեին 5 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժը խուճապ ստեղծեց ոչ միայն Վանաձորում: Արդյունքում`
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ եղավ Լոռու մարզում:
Նախարարի առաջին կանգառը Լոռու մարզպետարանում էր, որտեղ մարզպետ Արթուր Նալբանդյանի և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն-հանդիպում: Նախարարը ասուլիսի մասնակիցներին տեղեկացրեց, որ `5 բալ ուժգնությամբ երկրաշարժը բնական պետք է համարել. Սա 88-ի երկրաշարժի հետևանք է. Ավերիչ երկրաշարժից հետո չկա այնպիսի 6-ամսյա ժամանակահատված, որ երկրաշարժ գրանցված չլինի.  Արմեն
Երիցյանի բնորոշմամբ այսպիսի երկրաշարժեր միշտ էլ լինում են: Նախարարը հորդորեց չհավատալ ստահոդ լուրերի և անտեղի խուճապի չենթարկվել, քանի որ սեյսմիկ իրավիճակն ամեն վայրկյան գտնվում է ԱԻՆ Սեյսմիկ ծառայության հսկողության տակ:

Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ թույլ երկրաշարժերի միջոցով երկրակեղևը լիցքաթափվում է, և սեյսմիկ էներգիայի դուրս գալու շնորհիվ կանխվում են հնարավոր ավելի մեծ երկրաշարժերը: Այս պահին սեյսմիկ դիտացանցը որևէ այնպիսի շեղում չի արձանագրել, որը կհուշեր հնարավոր ուժեղ երկրաշարժի մասին: 

Պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը ներկայացրեց 1988թ-ի երկրաշարժից հետո անցկացված դիտարկումների ամփոփ պատկերը և հավաստիացրեց, որ այսպիսի թույլ երկրաշարժեր այս ժամանակահատվածում բազմիցս եղել են ու կլինեն, ուժեղ երկրաշարժերից հետո 50 տարի է պետք  որ երկրաշարժի օջախից մնացած հետցնցումները ամբողջությամբ մարում են:

Նախարար Արմեն Երիցյանը պատասխանելով մեր հեռուստաընկերության կողմից հնչեցված հարցերին նշեց, որ հիմա Գառնիի դիտարանը վերազինվում է, և արդեն այնտեղ ունենք աշխարհում եզակի դեֆորմոգրաֆներից մեկը, որը հետազոտությունների ավելի լայն դաշտ է ստեղծում: Իսկ համաշխարհային փորձը գրանցել է, որ մինչ օրս կանխատեսվել է ընդամենը 1 ուժգին երկրաշարժ. Դա 1975թ. Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժն էր:


Комментариев нет:

Отправить комментарий