Սեպտեմբերի 23-ին Վանաձորի Պաշտպանական կազմակերպության խորհրդում կատարվեց հանդիսավոր արարողություն, նվիրված Հայաստանի անկախության 23-ամյակին:Փառապանծ տոնի կապակցությամբ ներկաներին ողջունեցին և շնորհավորեցին Լոռու մարզպետ պարոն Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական Խորհրդի նախագահ , Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր Թադևոսյանը, երկրապահ կամավորների միության Լոռու
մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը: Նրանք իրենց խոսքում նշեցին, որ հարյուրամյակներ շարունակ հայը պատարագվել է անկախության խորանի առջև, միլիոնավոր սրտեր են աղոթք մրմնջացել նրա գալուստը տեսնելու երազանքով, սակայն ցավ ու դարդ են ժառանգել սերնդեսերունդ՝ պետության, դրոշի, օրհներգի փոխարեն:Մենք երջանկություն ունեցանք վերանվաճել մեր անկախ գոյության, սեփական հողում ազատ ապրելու, սեփական պետականություն ունենալու իրավունքը: Մենք կարողացանք սանձել ազերի թուրքի մեծ ախորժակը, ազատագրեցինք Հայաստանի սրբազան մասերից մեկը, մեր նվիրական Արցախը: Ունեó³Ýք հզոր բանակ:Այժմ անկախությունը պահպանելու, երկիրը վերակերտելու ու շենացնելու դժվարին ու երկար ճանապարհին ի թիվս այլ խնդիրների հարկավոր է ազգին նեցուկ և պահապան վաղվա զինվորին պատրաստել այսօր:Այս կարևորագույն հարցի լուծմանը մեծ պատասËանատվությամբ են մոտենում Վանաձորի Պաշտպանական կազմակերպության խորհրդում:Հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվեցին այս նպատակին ուղղված միջոցառումներից մեկի՝ գնդակային հրաձգությունից քաղաքի առաջնության մրցումների արդյունքները:

Անկախության 23-ամյակին նվիրված մրցումներում խաղարկվեց Վանաձորի Պաշտպանական կազմակերպության խորհրդի փոխանցիկ գավաթը՝ որի առաջին փուլը քաղաքի ուսումնական հաստատությունների առաջնության մրցումներն էին:
Եզրափակչին մասնակցեցին 28 ուսումնական հաստատություններից 168 մարզիկ-մարզուհիներ:Այս անգամ նույնպես գնդակային հրաձգությունից ուժեղագույնը թիվ 25 դպրոցի մարզիկներն են, ովքեր էլ արժանացան փոխանցիկ գավաթին և առաջին կարգի դիպլոմի: Երկրորդ տեղում էին թիվ 19 դպրոցի, իսկ երրորդ տեղում՝ թիվ 3 դպրոցի մարզիկները:Տղաների անհատական հաշվարկում մրցանակային տեղեր զբաղեցրին. 1-ին տեղ Այդինյան Սամվել (թիվ 13 դպրոց), 2-րդ տեղ Հարությունյան Էդմոն (թիվ 19 դպրոց), 3-րդ տեղ Եսայան Կարեն (թիվ 5 դպրոց):
Աղջիկների անհատական հաշվարկում մրցանակային տեղեր զբաղեցրին. 1-ին տեղ Մարկոսյան Մարիամ (թիվ 3 դպրոց), 2-րդ տեղ Ավետիքյան Աննա (թիվ 24 դպրոց), 3-րդ տեղ Ավալյան Քրիստինե (թիվ 11 դպրոց):
Վանաձորի Պաշտպանական կազմակերպության խորհրդի նախագահ պարոն Խաչիկ Բալայանն ամփոփելով մրցումների արդյունքները՝ բարձր գնահատեց թիվ 25, 9, 3, 13, 5, 2, 11, 1, 19, 18 և սկզբնական կազմակերպությունների նախագահների աշխատանքը, ովքեր լավ էին նախապատրաստվել մրցումներին և արժանավայել ձևով ներկայացրին իրենց կազմակերպությունները:
Նույնը չի կարելի ասել թիվ 28, 23, 4 դպրոցների մասին, որոնց ղեկավարները լուրջ հետևություններ անելու անհրաժեշտություն ունեն:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները արժանացան համապատասËան կարգի դիպլոմների, իսկ Լոռու մարզպետ պարոն Նալբանդյանը և ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական խորհրդի նախագահ գեներալ-մայոր Թադևոսյանը նրանց պարգևատրեցին արժեքավոր նվերներով:
Խրախուսանքի արժանացան նաև մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցների, սկզբնական կազմակերպությունների նախագահներ՝ Լ¨ոն Ավագյանը (թիվ 25 դպրոց), Սերգեյ Բարսեղյանը (թրվ 9 դպրոց) և Հրաչյա Խաչիկյանը (թիվ 3 դպրոց):Առանձնակի բարձր գնահատական տրվեց թիվ 25 դպրոցի կոլեկտիվի ռազմա-հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքին, որի համար տնօրեն Սիրվարդ Ճաղարյանը պարգևատրվեց մեր համաքաղաքացի արձակագիր և պոետ Վահագն Մուղնեցյանի ,,Զոհանվեր,, գրքով:
Комментариев нет:
Отправить комментарий