- Ծնողներիս ժամանակ
40 հայկական դպրոց էր գործում, երբ ես առաջին դասարան գնացի` հայկական 8 դպրոց կար,
հիմա ընդամենը 1 հայկական ուսուցմամբ դպրոց կա Թիֆլիսում,- պատմում է Վիրահայոց թեմի
մշակույթի բաժնի տնօրեն` Լևոն Չիդիլյանը:-Երբ հայկական դպրոցները պակասեցին հայերն
սկսեցին ռուսական դպրոցներ գնալ, հիմա`ավելի շատ վրացական դպրոցներ են գնում:
Այսինքն հայոց լեզվի, հայ ազգային մշակույթի պահպանման խնդիր կար. 2011թ. հոկտեմբերի 8-ին` Թարգմանչաց տոնի օրը, բացվեց «Հայարտուն»` Հայ արվեստի տուն կենտրոնը: Նպատակը` հայապահպանության և հայ-վրացական բարեկամության պահպանումն է, նշում է կենտրոնի
ղեկավարը: Գործում են տարբեր խմբակներ` երգի, պարի, ասմունքի, նկարչության, շախմատի,
հայոց պատմության: Կենտրոնում գործում են նաև նախակրթարանն ու կիրակնօրյա դպրոցը: Այսինքն հայոց լեզվի, հայ ազգային մշակույթի պահպանման խնդիր կար. 2011թ. հոկտեմբերի 8-ին` Թարգմանչաց տոնի օրը, բացվեց «Հայարտուն»` Հայ արվեստի տուն կենտրոնը: Նպատակը` հայապահպանության և հայ-վրացական բարեկամության պահպանումն է, նշում է կենտրոնի
- Այստեղ հաճախող հայերի համար տարիքային սահմանափակում չկա, օրինակ այս պահին 90-ամյա տատիկ է հաճախում կիրակնօրյա դպրոց` հայերեն գրել-կարդալ է սովորում,-նշեց Լևոն Չիդիլյանը, ով նաև «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի տնօրենն է:
Բոլոր ծրագրերն իրականցվում են բարեգործական հենքի վրա, դժվարությունները շատ են, բայց արված գործի կարևորությունն ուժ է տալիս: Հասարակական գործունեությունը համախմբում է, ոգի ու կամք տալիս. հիմնականում ապրիլի 24-ին են հանրահավաքներ անցկացնում` Թուրքիայի դեսպանատան դիմաց, այս տարի Քեսաբում տեղի ունեցածն էլ պատճառ դարձավ հանրահավաք հրավիրելու:
Միջոցառումներից մեկն էլ մայիսի 9-ին էր նախատեսված, բայց որոշ հանգամանքներով պայմանավորված` Թբիլիսիի քաղաքային իշխանությունները դահլիճ չտրամադրեցին, պատմում է Լ. Չիդիլյանը: Այս մասին միջոցառման կազմակերպիչներն իմացան միջոցառումից ընդամենը 4 ժամ առաջ: Դժվար էր, բայց եկեղեցու բակում հաջողվեց բեմ հավաքել ու տոնել Շուշիի հաղթանակը:
-Չեմ բողոքում, ուղղակի ներկայացնում եմ իրականությունը, շատ են դժվարությունները, սուր տարբերություններ են նկատվում սկսած հայերեն տպագրված գրքերի թղթի որակից մինչև կրթամշակութային ու հասարակական միջոցառումներ, բայց որտեղ հայ կա, համախմբում ենք և օգնում հայ մնալ բոլոր իրավիճակներում,-եզրափակեց Լևոն Չիդիլյանը:
Комментариев нет:
Отправить комментарий