ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 6 сентября 2014 г.

Խորովածի փառատոն

Սեպտեմբերի 6-ին Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, արդեն 6-րդ անգամ, անցկացվեց Խորովածի ամենամյա դարձած ավանդական փառատոնը: Փառատոնը կազմակերպվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ ու ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Ավանդական այդ փառատոներին օժանդակում է նաև Լոռու մարզպետարանը:
Փառատոնին մասնակցեց 22 թիմ և 3 անհատ: Մասակցում էին Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերը, թիմեր Վրաստանից և Ռուսաստանից: Խորովածի փառատոնին առաջին անգամ ներկայացել էին նաև Վանաձորի խնամքի կենտրոնի և մանկատան սաները:



Միջոցառմանն այս տարի առաջին անգամ մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարությունը: Սահմանային Իջևանի N զորամասի ժամկետային զինծառայող խոհարարները ներկաներին մատուցեցին «զինվորական ճաշատեսակներ»:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյան
ը ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված Լոռու մարզպետի շնորհակալագիրը հանձնեց Իջևանի N զորամասին՝ նվիրելով նաև խորոված պատրաստելու կավակոփ հուշանվեր:
ՀԿ կողմից  սահմանվել էին «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» անվանակարգերը: Ս. Մամուլյանը հաղթողներին հանձնեց 10 գավաթ, արծաթե և ոսկե 9 մեդալ:

Միջոցառումը վերածվել էր ժողովրդական ուրախ տոնախմբության, այն ուղեկցվում էր գեղարվեստական կատարումներով:

Комментариев нет:

Отправить комментарий