ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 13 декабря 2014 г.

Այսօր, թե երեկ...

Այսօր երեկոյան, աշխատանքից տուն դառնալիս, սովորականի նման մտա խանութ:
Սպասում եմ իմ հերթին, վաճառողուհին շաքարավազ է կշռում մի կնոջ համար: Մի ուրիշն արագ անցնում է շարքով ու նշում.
-Շաքարավազը` 400,-ու պոկում է գնապիտակը, որի վրա 380 էր տպված:
Ես միամտորեն կարծեցի, որ արդեն կշեռքի վրա գտնվող շաքարավազի համար գնորդը կվճարի 380 դրամով, բայց` իզուր.

-400 դրամ արժեքը գործում է հենց այս պահից,-պատճառաբանեց վաճառողուհին:
Սա միակ փոփոխությունը չէր այդ պահին. բուդը, բդիկը, ֆստաչկեն (գետնանուշը), ջերմուկը....   ու էլի մթերքներ:
-Դե դռան վրայի գներն էլ փոխիր,-առաջարկեց վաճառողուհիներից մեկը` նոր գները հայտարարող աղջկան:
-Չէ, փոխում եմ, գրում եմ, 15 րոպեից էլի փոխվում ա,-պատճառաբանեց նա:
-Բա մենք էլ չենք հիշում, որ ապրանքն ինչ  փոփոխություն է կրել,-շարունակում է վաճառողուհին:
  Մինչև երբ...

Комментариев нет:

Отправить комментарий