ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 8 декабря 2014 г.

Օձուն և Օձի պորտ

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանն ամենահարուստներից է պատմամշակութային կոթողներ ունենալու առումով:: Այս տարածքում, դեռևս խորհրդային տարիներին իրականացրած պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ք. Ա. 4-րդ, 3-րդ, 2-րդ և 1-ին հազարամյակներին պատկանող դամբարանադաշտեր:

Օձունն աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է:
Լոռու մարզի Օձուն գյուղում է գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Այն վեր է խոյանում հենց գյուղի կենտրոնում և իր դիրքով կարծես հսկում է գյուղին:
Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 

Պատմության տարբեր ժամանակահատվածներում Եկեղեցին տարբեր անուններ է կրել՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար: Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է:
Օձունի Սուրբ Աստվածածինը գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է՝  կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով: Աղոթասրահը ուղղանկյուն դահլիճ է` երկշար մույթերով բաժանված երեք նավերի: Արտաքին սրահը երեք (հյուսիսային, արևմտյան և արևելյան) կողմերից եզերում է աղոթասրահը:
Եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը, որի շնորհիվ մեծացել է եկեղեցու ընդհանուր ծավալը: Աղոթասրահը և արտաքին կամարաշար սրահը համաժամանակյա կառույցներ են: Բազիլիկը կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով: Աչքի է ընկնում VI-VIIդդ. Վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ: Եկեղեցու արտաքին և ներքին պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ:
Եկեղեցին բազմիցս նորոգվել է, ինչի մասին հիշատակություններ են պահպանվել եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա: Այս տարի ևս վերականգնողական աշխատանքներ են սկսվել վանական համալիրում, որը սակայն չի խանգարել վանական համալիր՝ զբոսաշրջիկների այցելություններին:
Գյուղի տարածքում պատմամշակութային կոթողները բազմաթիվ են, դրանց մասին էլ՝ նույնքան բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել և փոխանցվել սերնդեսերունդ:
Լինել Օձունում և չհնչեցնել խորհրդավոր զանգը՝ նշանակում է երազանք չունենալ. Ավանդությունը պատմում է, որ մարդիկ այստեղ են եկել նպատակներով, հնչեցրել զանգը՝ հավատքով, որ երազանքն իրականություն է դառնալու….
Մի նման ավանդազրույց էլ այսօր արդեն պատմվում է Օձի պորտ կոչվող վայրում.
Հետագայում Օձի պորտ կոչվող վայրից բխող ջուրը հետազոտության է ենթարկվել.
Էկո տուրիզմի նախադրյալներ կան տարածաշրջանում, համապատասխան պայմաններ՝ ևս. հետաքրքրվողները շատ են, այցելուները՝ Օձունի պատմամշակութային արժեքի հետ համեմատած, ոչ այնքան, բայց ամեն տարի՝  նրանց թիվն ավելանում է:
Լեռնային պայմաններն ու հարուստ բուսականությունը հնարավորություն են ստեղծում ստանալ էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր օդն ու անաղարտ շրջապատը զբոսաշրջիկների համար խոստանում են ապահովել առողջ ու կենարար զբոսաշրջություն:










Комментариев нет:

Отправить комментарий