(իրական պատմություն)
Մերոնք մի կծան աքլոր ունեին...
Անցած ամառ էդ կծանը խեղճ էրեխեքին չէր թողնում մեր բակում ազատ շարժվել, խաղալ:
Ամառը դեռ չի սկսվել, բայց եղբորս տղաներն արդեն, ավանդույթի համաձայն Ահնիձորում են: Գնացել են հերթական ամառային հանգիստը տատ ու պապի մոտ անցկացնելու: Նրանց հետ այսօր իրենց մորաքրոջ տղան` փոքրիկ Արթուրն էլ է եկել մեր բակ ու հիշելով կծանին, վախենալով առաջանալ, անհանգստացած հարցրել է.
-Ձեր կծան աքլորն ու՞ր ա...
-Վարդանի հետ բանակ ենք
ուղարկել,-ասել է մայրս /չմոռանամ հիշեցնել, որ մայրս գյումրեցի է, Վարդանն էլ` իմ տղան է: Հունվարի 28-ին նրան ճանապարհեցինք ծառայության, տատը, դե թոռի համար համով ուտեստներ էր պատրաստել, այդ թվում նաև` աքլորին էր մի լավ կարմրացրել/:
-Բանա՞կ... Ո՞նց եք ուղարկել, բա ինչի՞, ի՞նչ է անելու բանակում,-առանց պատասխանի սպասելու` վրա է տվել խեղճ Արթուրիկը:
-Բա դու Վարդանին ճանաչու՞մ ես, որտեղի՞ց ես ճանաչում, Սուսա՛ն տատ...
-Հա՛, բա ո՜նց, Վարդանն էլ է իմ թոռնիկը,-բացատրել է մայրս ու շարունակել, -դու էլ ես ճանաչում Վարդանի՞ն, Արթուրի՛կ ջան:
-Հա՛, ճանաչում եմ, ես իրա ավտոն էլ եմ նստել,-պատասխանում է մեր օրվա ուրախությունը:
Հ. Գ. Իրար հերթ չտալով այս ուրախ պատմությունն ինձ պատմեցին հարս ու սկեսուր` եղբորս կինն ու մայրս, ես` գրի առա:

-Ինչ բանակ, մորթել ենք, կերել,-ծիծաղելով բացատրել է եղբորս կրտսեր որդին` 5-ամյա Ավագը:
Արթուրն արդեն խաղաղված, որ կծան աքլորն այլևս վտանգ չի ներկայացնում, հետաքրքրվել է.
Արթուրն արդեն խաղաղված, որ կծան աքլորն այլևս վտանգ չի ներկայացնում, հետաքրքրվել է.
-Բա դու Վարդանին ճանաչու՞մ ես, որտեղի՞ց ես ճանաչում, Սուսա՛ն տատ...
-Հա՛, բա ո՜նց, Վարդանն էլ է իմ թոռնիկը,-բացատրել է մայրս ու շարունակել, -դու էլ ես ճանաչում Վարդանի՞ն, Արթուրի՛կ ջան:
-Հա՛, ճանաչում եմ, ես իրա ավտոն էլ եմ նստել,-պատասխանում է մեր օրվա ուրախությունը:
Հ. Գ. Իրար հերթ չտալով այս ուրախ պատմությունն ինձ պատմեցին հարս ու սկեսուր` եղբորս կինն ու մայրս, ես` գրի առա:
Շատ հետաքրքիր է:
ОтветитьУдалить