Վանաձորում թաղամասեր կան, որտեղ աղբահանության փոխարեն աղբավառություն է կատարվում՝ բառիս բուն իմաստով: Բացատրեմ՝ աղբահանող մեքենան մոտենում է լիքը աղբարկղերին ու քանի որ մեքենան ինքն արդեն ամբողջությամբ բեռնավորված է, օրը ցերեկով, բնակիչների աչքի առաջ աղբը այրում է. 1, 2 ........ շատ օրեր...
1, 2 ..... շատ ամիսներ....
արդեն՝ տարի...
Ժամանակ առ ժամանակ վանաձորցիներն իրենց բողոքներն ապացուցող նկարներ են ուղարկում:
Ամենաթարմ աղբայրումը գրանցվել է մայիսի 28-ին:
Նկարներն արված են Դիմաց թաղամասում՝ Շինարարների 21 և հարակից շենքերին ծառայող աղբարկղերն են /նախկին «Լամպերի», այժմ՝ «Իմպերիա» գործարանին նայող շենքերի տարածքում. կամ՝ «Ռուդել»-ին դեմ հանդիման... Գիտեք չէ՞, որ «Ռուդել»-ն էլ հացաբուլկեղենի արտադրամաս է: Նաև գիտեք չէ՞ աղբն այրելիս ինչ էկոլոգիական խնդիրներ են առաջանում. դե որ ամեն ինչ գիտեք, էլ ինչ ասե՞մ.../:
Ամեն առավոտ նման պատկերի հանդիպում եմ ինքս՝ բազում թաղամասում...
Էլի գրե՞մ, պարոն քաղաքապետ, թե՞ հերիք ա...
Թո՛ղ քարոզարշավը, մենք առանց այդ էլ երեկոները լույս չենք վառում, որովհետև հաճախ չենք կարողանում վճարել դրա համար... զբաղվիր քո՛ գործով, քո՛քաղաքով...
Հետևի՛ր աղբահանող ձեռնարկությունների աշխատանքին ու մի՛ պահանջիր վարձավճարների ավելացում, այլ՝ վճարի՛ր էդ բնակիչներին՝ էկոլոգիան կեղտոտելու համար...
Թե չէ դրել շների, կատուների համար փող եք գանձում...
Ծիծաղելի չի՞ դեռ...

Комментариев нет:
Отправить комментарий