Յուրաքնչյուր տարիք ունի իր առանձնահատկությունները:
Հոգեբանները պնդում են, որ 4-7 տարեկան երեխաների մոտ լեզուների ուսուցումն ավելի մեծ
արդյունք է տալիս: Այլ խոսքով`այս տարիքային խումբն օժտված է միաժամանակ մի քանի լեզու
յուրացնելու բացառիկ ընդունակությամբ: Նրանք հեշտ են յուրացնում, մտապահում և իրենցը
դարձնում լեզվի բառապաշարը: Խոսքը օտար լեզուների մասին է, այն էլ` լեզվի բանավոր յուրացման
մասին:
Ինչ վերաբերում է տառուսուցմանն ու գրավոր խոսքին` այստեղ արդեն պատկերը փոխվում է: Սովորական մտավոր կարողությունների տեր 5,5-6 տարեկան ոչ բոլոր երեխաները կարող են միաժամանակ յուրացնել 2 լեզվի այբուբեն, գրել-կարդալ 2 լեզվով: Սա հոգեբանների կարծիքն է:

Խնդրի վերաբերյալ ուսուցիչների կարծիք էլ կա: Հիմք ունենալով իմ սեփական փորձը, սկսեցի հարցում անցկացնել ռուսերենով ուսուցմամբ մի շարք դպրոցների «հայոց լեզու» առարկան դասավանդող ուսուցիչների շրջանում: Պարզվեց, որ հիմնականում բախվում ենք նույն խնդրին: Արդեն 20 տարի ռուսերենով ուսուցմամբ դպրոցների առաջին դասարաններում հայոց լեզուն ուսուցանվում է գրեթե ռուսերենին (ռուսերենը հիմնականում նրանց մայրենի լեզուն է, թեև հաճախ այս դպրոցներում մոլոկանների հետ կողք կողքի սովորում են նաև եզդի երեխաներ) զուգահեռ:
5,5-6 տարեկան երեխան, նույն օրը ծանոթանում է ռուսերեն այբուբենի նոր տառին, ապա, անմիջապես հաջորդ դասին`հայոց այբուբենի հերթական տառն է տեսնում: Ընդ որում, հայերեն տառը տեսնում է բառիս բուն իմաստով ու գրեթե միայն այդքանը, քանի որ ռուսերենով ուսուցմամբ 1-2-րդ դասարաններում հայոց լեզուն ուսումնասիրվում է շաբաթական ընդամենը 3 դասաժամով: Այսինքն, այս դասարաններում հնարավոր չէ տառի ուսուցում, առավել ևս` ամրապնդում, նաև` ժամանակի առումով:
Եթե հաշվի առնենք, որ դպրոց հաճախող 5,5-6 տարեկան հայ աշակերտը առաջին դասարանում իր մայրենի լեզուն ուսումնասիրում է շաբաթական 7-8 դասաժամով, ապա ուղղակի անընդունելի է նույն ծրագիրը ուսուցանել եզդի և մոլոկան երեխաներին` շաբաթական ընդամենը 3 դասաժամով (այսինքն` կրկնակիից էլ պակաս): Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այս դպրոցները հիմնականում գտնվում են գյուղական համայնքներում, որտեղ հաղորդակցումը, եթե ոչ բացառապես, ապա հիմնականում այլազգիների մայրենի լեզվով է իրականացվում: Այսպիսի
համայնքներում, որպես կանոն, չկան նաև նախակրթարաններ, որտեղ հնարավոր կլիներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ երեխաներին ուսուցանել հայոց լեզվի առօրյա-գործածական բառեր ու արտահայտություններ: Չկան նման ծառայություններ ու միաժամանակ պետք է հաշվի առնել ազգային փոքրամասնությունների ազգային և կրոնական առանձնահատկությունները, (Սա ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված) :
Այն, որ մոլոկաններն ընտանիքում չեն խոսում այլ լեզվով, այդ թվում նաև հայերեն` (սա մոլոկանների ազգային-կրոնական առաջնային առանձնահատկություններից մեկն է) , տրամաբանորեն հետևում է, որ նրանց երեխաները դպրոց են մտնում` չիմանալով հայերեն ոչ մի բառ: Խնդիր է առաջանում. սովորեցնել և ամրապնդել տարրական, ամենօրյա գործածական բառեր, թե՞ անցնել տառուսուցման:
Բայց ինչպե՞ս: Հնարավոր է արդյոք ընդամենը 45 րոպեում երեխային սովորեցնել տառի գրությունը, արտասանությունը, էջում առկա նվազագույնը 10-15 բառերը, բառակապակցություններն ու հետագայում նաև` նախադասություններն ու տեքստերը (ընդ որում` «Այբբենարանում» առկա են բառեր, որոնք քիչ կամ հազվադեպ գործածական են հայերենում): Այս ամենի հետ մեկտեղ պետք է գաղափար տալ հնչյունի, տառի, վանկի և լեզվի մյուս բաղադրիչների ու քերականական առանձնահատկությունների մասին:
Ռուսերենով ուսուցմամբ դպրոցների առաջին դասարանում նախատեսված 30 ուսումնական շաբաթների առաջին մասը տրվում է բանավոր խոսքի ուսուցմանն ու զարգացմանը: Երկրորդ հատվածը` 2-րդ կիսամյակը, ընդգրկում է տառուսուցումը: Նույն դասարաններում ռուսաց լեզվի տառուսուցումն ըստ ծրագրի ավարտվում է ապրիլի վերջին: Ստացվում է այնպես, որ աշակերտը զուգահեռաբար ստիպված է սովորել` ուսումնասիրել և յուրացնել` իրենը դարձնել 2 լեզու և 2 լեզվի այբուբեն: Արդյունքում տուժում է և՛ ուսուցչի աշխատանքը, և՛ աշակերտի կրթությունը: Ընդ որում, 1-ին դասարանի 2-րդ կիսամյակում ունենում ենք առավելագույնը 15 ուսումնական շաբաթ, այսինքն` հայոց լեզվի 45 դասաժամ (սա` առավելագույնը, երբ տոներն ու հիշատակի օրերը չեն համընկնում այդ դասաժամերին ու կրճատում դրանք): Մաշտոցյան այբուբենն ունի 39 տառ, որը պետք է ուսուցանել 5,5-6-ամյա այլազգի երեխաներին`45 դասաժամում: (Այստեղ բոլորովին ավելորդ եմ համարում խոսել հայոց լեզվի հնչյունական համակարգի մասին. միայն նշեմ, որ 12 հնչյուն-տառ ուղղակի գոյություն չունի ռուսաց լեզվում):
Խնդիրը լուրջ է, առաջարկում եմ վերանայել հայոց լեզվի ուսուցման ծրագիրն ու դրանց չափանիշները` ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում: Կարելի է առաջին
դասարանում ազգային փոքրամասնություն
կազմող երեխաների մոտ զարգացնել բանավոր խոսքը, 2-րդ դասարանում, միայն, սկսել տառուսուցում:
90 դասաժամը`45-ի համեմատությամբ բավարար կլինի տառուսուցման դասընթացում որոշակի արդյունքի
հասնելու համար:
Սա կլուծի առկա բազմաթիվ այլ խնդիրներ ևս:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1.- Ազգային փոքրամասնությունների լեզվի ու մշակույթի զարգացման խրախուսումը միջազգային ասպարեզում ՀՀ վարկն ապահովող պայմաններից է / ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 18-ի Ն 138 որոշմամբ` Պետական ծրագիր ՀՀ լեզվական քաղաքականության ծրագրի հիմնադրույթներ /Բաժին 1/
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2.- ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 18-ի Ն 138 որոշմամբ` Պետական ծրագիր ՀՀ լեզվական քաղաքականություն. Բաժին 3. Հիմնախնդիրները և գործողությունները
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3. – ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին. Գլուխ 2. Երեխայի հիմնական իրավունքները և դրանց երաշխիքները. Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4. – ՀՀ օրենքը խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին. Գլուխ 1, հոդված 1, 2, 3
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 5. – ՀՀ օրենքը լեզվի մասին. Հոդված 2. Կրթության լեզուն
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 6. – Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները –Հոդված 26, Հոդված 41

Լոռու մարզ.
Լերմոնտովոյի միջն դպրոց.
Հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի`
Նարինե Մաթևոսյան
- 3 -
Комментариев нет:
Отправить комментарий