ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 8 июня 2015 г.

Աղջի՛կ ջան, ծրարը գձեցի էդ ծակը

  Հունիսի 7-ին Ալավերդու քաղաքապետի ընտրություններն էին:
Սա քվեախցիկն է, որտեղ իրենց նախընտրած թեկնածուի օգտին քվեարկում են ընտրողները: Քվեխցիկի հետևում 2 հոգի են, որովհետև պապիկը տեսողության հետ կապված խնդիր ունի ու նրան օգնում է թոռը: Հանձնաժողովի կողմից ըստ կանոնակարգի արձանագրություն է կազմվել, նախագահն աշխատում է օրենքի տառին
համապատասխան: Դե, սա նորմալ է: Բայց հանկարծ, ընտրողներից մեկը քվեխցիկից դուրս է գալիս առանց ծրարի:
-Հայրի՛կ, իսկ ու՞ր է ծրարը,-հարցնում է հանձնաժողովի նախագահը, նկատելով, որ նա առանց մոտենալու քվեատուփին` ուզում է դուրս գալ:
-Բալա ջան, գձե՛ցի:
-Ու՞ր գձեցիր, հայրի՛կ,-զարմանում է հանձնաժողովի նախագահը:
-Էդ ծակը,-ու ցույց է տալիս քվեախցիկը:
  Դե, ընդունեցինք որպես լոռեցու հումոր, առավոտյան ադրենալին, լավ աշխատելու համար բարձր տրամադրությունն ապահովված էր, բարձրացրին քվետուփը, տարեց մարդն իր ծրարը բերեց, գցեց քվեատուփի մեջ:  Հանկարծ` 2-րդ նմանատիպ դեպքը` մոտ 50-55 տարեկան հաղթանդամ տղամարդու կողմից:
  Ես չդիմացա, ասացի, որ պիտի նկարեմ քվեախցիկի այդ հայտնի ճեղքը` խնդրեմ, տեսեք.


Комментариев нет:

Отправить комментарий