ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 8 июня 2015 г.

Ալավերդու քաղաքապետի ընտրություններն ավարտված են


  Արթուր Աբգարյանն այս առումով դեռ թրծվելու տեղ ունի: Պարզ երևաց, որ ընտրակաշառք է բաժանվել. որտեղ, ոնց` չեմ կարող ասել, բայց վերջում էնպիսի մարդիկ էին գալիս. օրինակ` մի կնոջ բերեցին, 4 հոգով, մի կերպ, նվվալով, բարձր ձայնով ասում էր` մեռա:
  Չգիտեմ, թե քանի հազարի համար էին սպանում էդ կնոջը: Ինձ թվում էր, որ փող
բաժանողը Փարեմուզյանի թիմն է: Տատս էստեղ կասեր` լավ ա մարդու աչքը դուրս գա, քան անունը:
  Բայց ծրարները բացելիս ամեն ինչ պարզ դարձավ. վերջում եկել էին Աբգարյանի
  31/13 ԸՏ-ում` 1380 ընտրողից ընտրությանը մասնակցեց 631-ը: Եթե չեմ սխալվում, այստեղ  209 ձայն էր հավաքել Ա. Աբգարյանը: Բայց դուք միայն պիտի տեսնեիք նրա վստահված անձի պահվածքը: Հանձնաժողովի անդամներից մեկը, մարդկանց բացատրում էր, որ
  Իսկ, այ, հանգամանքը, որ տեղամասում 10 ընտրող ուրիշի օգնությամբ քվեարկեց, ոչ մի անգամ բոյկոտի առիթ չտվեց Աբգարյանի վստահված անձի մոտ: Սա շատ զարմացրեց երեկ ինձ, բայց հիմա շատ պարզ է ամեն ինչ: Ավելի ճիշտ` ձայները հաշվելիս պարզ դարձավ, թե վերջում ովքեր էին եկողները:
Դե, ինչպես և սպասվում էր, հաղթեց ՀՀԿ-ական Կարեն Փարեմուզյանը: Իրենք ինչ արել` վարպետորեն էին արել:
քվեաթերթիկում ընտրելուց հետո, քվեաթերիկը ծալում եք, դնում ծրարի մեջ ու բերում գցում արկղը: Բացատրելիս ձեռքով ցույց է տալիս քվեաթերթիկի երկարությամբ, ու Աբգարյանի վստահված անձը` Ս. Սյուզաննան, սկսեց վիճել, իբր էդ տղան ցույց է տալիս, որ 2-րդ համարին ընտրեն: Իրականում հանձնաժողովի անդամները շատ չեզոք էին աշխատում, գուցե ինչ-որ տեղ էլ հանգիստ էին, որ ՀՀԿ-ն հաղթելու է, չեմ կարող ասել, բայց որ շատ հանգիստ աշխատեցին` փաստ էր:
ընտրողները, ինչքան հիվանդ, կույր, արատներ ունեցող ընտրող կար, վերջում եկավ, նայում էի ու զարմանում, լավ, բա էս մարդիկ մեղք չեն: Բայց ինչ կարող ես անել, օրենքը թույլ է տալիս նրանց ընտրել ու ընտրեցին:

Комментариев нет:

Отправить комментарий