Մարզի ղեկավարն անդրադարձավ համայնքների գլխավոր հատակագծերի
կազմման անհրաժեշտությանը՝ առաջնահերթությամբ կարևորելով քաղաքային համայնքներինը:
Մինչև 2016թ. հանրապետության բոլոր համայնքները պետք է ունենան գլխավոր
հատակագծեր: Գյուղական համայնքներում ֆինանսական միջոցների սղության պատճառով այս
հարցում խնդիրներ կառաջանան, ուստի, ըստ Ա. Նալբանդյանի, չի բացառվում, որ
առաջարկությամբ դիմեն ՀՀ կառավարությանը՝ գյուղական համայնքների հատակագծերի
կազմման հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: