ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 26 мая 2014 г.

Մարզխորհրդի հերթական նիստ

Մայիսի 15-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզի համայնքների 2014թ. չորս ամիսների սեփական եկամուտների կատարողականը ներկայացրեց Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատությամբ նշված ժամանակահատվածում եկամուտների աճը կազմել է 108.3 տոկոս: Այս տարվա մայիսի 1-ի դրությամբ եկամուտների հավաքագրումն ապահովվել է 98.5 տոկոսով կամ նախատեսված 1839.2 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 1810.9 մլն. դրամ: 

Վերջին ամիսների վերլուծությունը ցույց է տվել, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կայունացման միտում է նկատվում, սակայն մարզի 52 համայնքի հավաքագրումը նախորդ տարվա նկատմամբ նվազել է: Մարզի 10 համայնքներում ընթացիկ տարվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 60 տոկոսից ցածր
է, մինչև 50 տոկոս հավաքագրում ունի ընդամենը 6 համայնք:

Մարզի համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացրեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Գյուղատնտեսական աշխատանքների համար մարզին այս տարի հատկացվել է 2066 տոննա՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ, 1,5 մլն լիտր դիզելային վառելանյութ, 100 տոննա՝ գարնանացան գարու, 4,15 տոննա՝ եգիպտացորենի, 11,5 տոննա՝ առվույտի և 13,5 տոննա՝ կորնգանի սերմացու:

 -
Այս տարվա գարնանացանը նախորդ տարվա համեմատ նախատեսվել է ավելացնել շուրջ 2000 հա-ով,- ասաց գյուղվարչության պետը: 

 Նա տեղեկացրեց նաև, որ գարնանային ցրտահարության հետևանքով վնասներ են կրել Ճոճկան, Մեծ Այրում, Շնող, Հաղպատ, Օձուն և Աքորի համայնքների այգիները: Վնասների հետևանքները մեղմելու նպատակով կառավարության կողմից հողօգտագործողներին անհատույց տրամադրվել են ձմերուկի, լոլիկի և վարունգի սերմեր: 

 Մարզի դպրոցներում «Վերջին զանգ» միջոցառման կազմակերպման հետ կապված մի շարք հարցերի և դպրոցական խորհուրդների գործունեությանն անդրադարձավ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
 
   Նա անդրադարձավ նաև դպրոցական խորհուրդների գործունեությանը՝ նշելով, որ դպրոցների մեծ մասում այդ խորհուրդները ձևական բնույթ են կրում, անգամ նիստեր չեն գումարվում, շատ հաճախ տնօրենների համար փաստաթղթեր վավերացնելու գործիք են ծառայում: Խորհուրդները կազմելիս հաշվի չեն առնվում անդամների ինտելեկտուալ կարողությունները, ինչը ևս իր բացասական հետևանքներն է ունենում նրանց գործունեության արդյունավետության վրա: Մ. Սայադյանը համայնքների ղեկավարներին կոչ արեց ուշադրություն դարձնել և հետևողական լինել դպրոցական խորհուրդների գործունեությանը:

  
Վարչությանը պետը տեղեկացրեց, որ հիմք ընդունելով 2014 թվականը «Ընտանիքի տարի» հայտարարելու մասին ՄԱԿ-ի որոշումը, ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում 2014-2015թ.թ. ՀՀ-ում «Ընտանիքի տարի» հայտարարելու և միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Միջոցառումներին պետք է մասնակցեն բոլոր մարզերն ու մարզերի համայնքները: Վերջիններս պետք է հանդես գան իբրև համակատարողներ: Վարչության պետը կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ միջոցառումների կազմակերպման գործում: 

  
Հայտարարությամբ հանդես եկավ Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Նա տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ Լոռու մարզում իրականացվելիք 5-րդ հրատապ ծրագրի մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել: Առաջնահերությունը տրվել է ճանապարհաշինությանը և դպրոցաշինությանը, ինչ վերաբերում է 5-րդ հրատապում ընդգրկված մյուս ծրագրերին, որոնք նախապես ընդգրկված են եղել, ապա դրանք կտեղափոխվեն հաջորդ փուլ: Նա տեղեկացրեց նաև, որ ծրագրի իրականացման հետ կապված նախագծանախահաշվային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են:


Комментариев нет:

Отправить комментарий