Էյ Թի Փի կենտրոնը գործում է 20 տարի: Իսկ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում արդեն երկամյա կյանք ունի: Սա ուսումնական կենտրոն է, որտեղ այցելուներն իրենց բնապահպանական գիտելիքները տեսնում, հաճախ նաև կիրառում են գործնականում:
Էյ Թի Փի ուսումնական կենտրոնը համագործակցում է Լոռու, Տավուշի, Տաշիրի դպրոցների հետ, այստեղ վերապատրաստումներ են անցնում նշված մարզերի էկոլոգիայի ուսուցիչները:
Ուսումնական կենտրոնը տարվա ընթացքում միայն Լոռու մարզից ընդունում է 15-ից ավելի խումբ:
Ուսումնական կենտրոնի նպատակն է աշակերտներին ծանոթացնել բնապահպանական խնդիրների հետ, այդ խնդիրների որոշակի լուծումներ սովորեցնել, որպեսզի նրանք կարողանան իրենց գիտելիքները կիրառել առօրյա կյանքում:
Այս անգամ ուսումնական կենտրոնը հյուրընկալել էր Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի միջն. դպրոցի աշակերտներին: Այս դպրոցի յուրահատկություններից
մեկն էլ այն է, որ այստեղ կողք-կողքի սովորում են հայ, եզդի և մոլոկան երեխաներ: Վերջիններիս
համար հեռուստացույցն անգամ չտեսնված երևույթ է, ասել է թե՝ ինֆորմացիայի պակասն այս
երեխաների մոտ բավականին մեծ է: Ինֆորմացիայի միակ աղբյուրը նրանց համար դպրոցն է,
իսկ Էյ Թի Փի կենտրոնում հյուրընկալվելը՝ իրականություն դարձած երազ:
Լերմոնտովոյի միջն. դպրոցի բնագիտության ուսուցչուհի՝ Գայանե Սարուխանյան
- Արդեն երկրորդ անգամն ենք հյուրընկալվում կրթական կենտրոնում: Այցի նպատակն ուսումնական ծրագիրն ավելի ակտիվ կազմակերպելն է և երեխաների ակտիվ մասնակցությունը բնապահպանական գործընթացին:
Նախատեսված էր ուսումնական պարապմունք անցկացնել կենտրոնի մերձակա պուրակում, բայց անձրևային եղանակը մասամբ խանգարեց. թեև երեխաներն իրենց դպրոցի անունից ծառ տնկեցին կենտրոնին հյուրընկալվողների պուրակում, մուլտֆիլմեր ու սոցիալական գովազդներ դիտեցին, զինվեցին բնապահպանական նոր գիտելիքներով:
Դիանա Սիմոնյան. 5-րդ դասարանի աշակերտ
- Շրջակա միջավայրի և մարդու առողջության համար կարևոր են մաքուր ջուրը, հողը, օդը:
Լիանա
- Ես այս ակումբում սովորեցի, որ տոպրակները, շշերը պետք է վերամշակել և ստանալ հագուստ, պայուսակ և այլն:
Ուսումնական կենտրոնն իր գործունեությամբ նպաստել է և համայնքն այսօր ունի ակտիվ գործող էկո ակումբ:
Գայանե Մարգարյան – Էյ Թի Փի ուսումնական կենտրոնի Մարգահովիտի համակարգող
- Եվ աղբահանության աշխատանքներ, և ծառատունկ ենք կատարել, թափոնների վերամշակման գործով ենք զբաղվում, աշխատում ենք գյուղատնտեսությանն օգնել օրինակ ճիշտ պարարտանյութ օգտագործելու հարցում, աշխատում ենք մարդկանց սովորեցնել ճիշտ և առողջ ապրել:
- Իսկ ուսումնական կենտրոնում համոզված են՝ համաշխարհային գլոբալ էկոլոգիական խնդիրները նվազեցնել կարող է ցանկացած մարդ, օրինակ՝ օդի աղտոտվածությանը չնպաստելով մենք կունենանք ածխաթթու գազի կրճատում, խնայելով անտառն ու կազմակերպելով ծառատունկ՝ կունենանք որոշ չափով փրկված երկիր:

Комментариев нет:
Отправить комментарий