22 տարի առաջ ամեն ինչ շատ ավելի ուրիշ էր. ես հպարտ չէի, որ եղբայրս՝ ընդամենը 18 տարեկան, ծառայում էր Մարտակերտում: Տանկիստ էր: Հետո փոքր եղբայրս զորակոչվեց ու ստացվեց այնպես, որ 2 եղբայրս էլ միաժամանակ հայոց բանակում էին...
Ես հպարտ չէի, ես տագնապ ունեի, որովհետև ամիսներով ոչ մի լուր չունեինք, ու ամեն օր սահմռկեցուցիչ լուրեր էին հասնում մեզ /սա՝ լավագույն դեպքում/ կամ էլ...... դասընկերոջս հրաժեշտ տվեցինք, հետո մի այլ ընկերոջ, բարեկամի, ծանոթի....
ու..... այդ օրերին բոլորն էին հարազատ, ծանոթ, բարեկամ....... նրանք բոլորն էլ ընկան մեզ համար ու մեր այսօրվա...
Այսօր հպարտ եմ, որ ունենք հաղթանակած բանակ, բայց միշտ խոր ցավով եմ լսում, երբ զինվորի մայրն ասում է՝ ,,Այսօր որդիս չի զանգել,,...
Հիմա այդպես են սովոր, ժամանակներն ու հնարավորություններն ուրիշ են...
Մայր իմ՝ ոնց ես դիմացել. առանց զանգի, առանց լուրի...
ամենասարսափելին՝ ամեն օրդ սկսվել է չարագույժ լուրերով. ,,Ասում են, զոհվածները շատ են, միանգամից չեն բերում, որ ժողովուրդը չհուսահատվի,,....
Չհուսահատվեց, հաղթեց մեր ժողովուրդը ու հաղթանակած երկրում այսօր էդ կռվածներից շատերը տեղ չունեն....
Հ. Գ. 8.05.2016
Նայում եմ իմ ու որդուս նկարին. թվում է եղբորս հետ եմ, շատ է նման փոքր եղբորս...
իմ ապրումներն էլ՝ մորս ապրումներին...

Комментариев нет:
Отправить комментарий