Մայիսի 17-ին, թանգարանների միջազգային օրվա առթիվ ամբողջ
աշխարհում թանգարաներն իրենց դռներն են բացում տոնական միջոցառումներով և անվճար:
Վանաձորում <<Թանգարանային գիշեր>> միջոցառումների շարքը մեկնարկելու համար անհրաժեշտություն չկար սպասել գիշերվան, մանավանդ, որ միջոցառումներին մասնակցում էին նաև բազմաթիվ փոքրիկներ: Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան Կերպարվեստի թանգարանի ծրագիրը ևս ներառել էր փոքրիկների:
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ 2014-ը կրում էր <ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ> խորագիրը: Ելույթներով հանդես եկան <Տաթև> պարային համույթի սաները: Գեղարվեստական կատարումներին զուգընթաց Կավճանկարի դաշտ էին դուրս եկել մանուկները:
Թիվ 20 դպրոցի աշակերտները ներկայացրին Նկարիչների նկարչին` Արշիլ Գորկի:
Երգի ուսուցումն ինչպես միշտ`Բոգդան Հովհաննիսյանի հետ էր:
Ներկայացվեցին Հայկական սիրված մուլտֆիլմեր, որ ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին: Հետո իհարկե` նկարազարդում: Մշակույթի բազմաթիվ ճյուղեր այստեղ միահյուսվել էին: Երիտասարդ նկարիչները տեղում զբաղված էին էսքիզներով, որի ընթացքում հնչում էին Ասույթներ մարդկային հատկանիշների մասին:
Հրաշքը մանուկների ընկալմամբ էջը մտքերի փոխանակում էր ներկայացնում. ընթացքում Գրիմմ եղբայրների հեքիաթների թեմայով ցուցահանդես:
Եվ իհարկե` մրցանակաբաշխություն, իսկ Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ Գոռ Բադյանը շնորհավորեց թանգարանների աշխատակիցներին ու կոլեկտիվներին տոնի առթիվ և քաղաքապետի կողմից շխորհավորագիր փոխանցեց…
Կերպարվեստի թանգարանի կողմից որպես թանգարանի
հին բարեկամ և միջոցառումների համագործակից շնորհակալագրի արժանացավ ,,Տաթև,, պարային
համույթը:
Միջոցառումները շարունակվեցին մինչև ուշ երեկո:
Միջոցառումները շարունակվեցին մինչև ուշ երեկո:
Комментариев нет:
Отправить комментарий