ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 5 ноября 2014 г.

Մի սիրիահայ ընտանիքի ճակատագիր

Սիրիահայ ընտանիքը ապրում է Հայաստանում: Ուզում էր հայաստանցի ու հայուհի լինի իր երեխաների մայրը, այդպես էլ եղավ, բայց, երբ Սիրիայում ամեն ինչ իր բնականոն հունի մեջ ընկնի, կվերադառնան: Թողել են տուն, տեղ, աշխատանք, ի վերջո` ծննդավայր:


Աբուլ Աբությանները սիրիահայեր են: Ընտանիքի ավագ որդին առաջին անգամ Հայաստան էր եկել 4 տարի առաջ`մասնակցելու հորաքրոջ տղայի հարսանիքին: Այդ ժամանակ էլ տեսավ իր ապագա կնոջը` Վերային:

Նշանադրվեցին, հետո եկավ Վերային տանելու: 2012թ. սեպտեմբերն էր: Իրավիճակը սիրիայում արդեն կայուն չէր, բայց դեպքերն այնպես ընթացան, որ այլևս Սիրիա վերադառնալն անհնար էր:

Ընդհակառակը, բազմաթիվ հայ ընտանիքներ, թողեցին տուն, տեղ ունեցվածք ու միայն փրկվելու համար անցան Թուրքիա, այնտեղից էլ` Հայաստան: Այդպիսի ճանապարհով Հայաստան, ապա Վանաձոր հասավ նաև Աբությանների մայրը` տիկին Լյուսին:

Ընտանիքի կրտսեր որդին դեռևս դժվարանում է Սիրիայում թողնել տարիների վաստակն ու ձեռնունայն վերադառնալ հայրենիք, այնուամենայնիվ դժվար է,-նշում է ընտանիքը: Աբությանները կարևորում են արհեստը, ընտանիքի ավագ որդին աշխատանք է գտել Վանաձորում, բնակարան վարձակալել, զույգ բալիկներ ունեն արդեն, գտել են ընտանեկան երջանկություն ..


Սկզբնական շրջանում օգնության ձեռք մեկնեցին ազգականները:

Աջակցության կարիք ընտանիքն, իհարկե ունի, բայց դռներ չեն թակել, համեստորեն փորձում են  իրենց աշխատանքով ապրել …

Комментариев нет:

Отправить комментарий