ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 5 ноября 2014 г.

«Թատերական Լոռի» փառատոնը` պատմություն

«Թատերական Լոռի» 22-րդ միջազգային փառատոնն ավարտվեց: Հոկտեմբերի քսանվեցին փառատոնի փակումն էր` փառատոնի ծննդավայր Ալավերդիում: Թեև փառատոն ի սկզբանե անց էր կացվում միայն Ալավերդի քաղաքում, այս տարի այն առանձնահատուկ էր նրանով, որ տնդգրկվեցին նաև Լոռու մարզկենտրոն Վանաձորն ու Ստեփանավան քաղաքը: Փառատոնը նվիրված էր ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 85-ամյակին:  «Թատերական Լոռի» 22-րդ միջազգային փառատոն փակման օրն ամփոփվեց թատերարվեստի Լոռու փառատոնային պատմության ևս մեկ փառավոր էջ: Հանդիսականի դերում այդ օրը դերասաններն էին ու բեմադրիչները:

 Այս փառատոնն ինքնատիպ էր նրանով, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ լավագույն դերակատարներ չեն առանձնացվել, փոխարենը անվանական մրցանակներ ստացան դերասաններն ու բեմադրիչները: Առաջին մրցանակը հանձնվեց Սոս Սարգսյանի հիմնադրած Համազգային թատրոնին` թատերական ավանդներին հավատարմության համար: Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանը նաև «Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակի» արժանացավ «Դզինմոնո» ներկայացման համար: Դերասանուհին խոստովանում է, որ այս հաջողության համար պարտական է նախ և առաջ Սոս Սարգսյանին, իսկ փատոնին առաջին անգամ է մասնակցում ու հեռանում է շատ տպավորված:

 Եղան նաև այլ անվանական մրցանակներ
: Իսկ փառատոնի գլխավոր՝ «Սոս Սարգսյանի անվան մրցանակն» ստացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ թատրոնի զարգացման ու թատերական արվեստին ցուցաբերած աջակցության համար:
Բոլոր ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիչներով, նույնիսկ չէր խանգարում   Լոռվա խոր աշնանային ցուրտ ու անձրևոտ եղանակը
Թատերագետները և փառատոնի կազմակերպիչներն այն կարծիքին էին, որ տարեցտարի փառատոնն ավելի բարձրորակ ներուժ, ավելի վառ գույներ է ստանում: Արդեն երկրոդ անգամ՝ փատոնին ներկայանում են միայն պետական թատրոններ՝ ալավերդցիների ու մարզի հանդիսականի համար խաղալով լավագույն
ներկայացումներ


Комментариев нет:

Отправить комментарий