ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

вторник, 14 апреля 2015 г.

ՍԱՀՅԱՆՆ ինչ շմայսի խելքի բանն է...

Եթե չեմ սխալվում, ավագ դպրոցի աշակերտուհի էի: Գրականություն շատ էի սիրում: Վերլուծությունների համար խելքս իմը չէր: Դե, միայն մաթևոսյանական գենը չէր. դրան նպաստել են ուսուցիչներս: Փառահեղ ուսուցիչներ եմ ունեցել` Ժորա Թադևոսյան, և փառք Աստծո, դեռ կողքիս ունեմ Սոնա Նալղռանյան, Ռուզաննա Միտիչյան: /Հպարտ եմ, խոնարհվում եմ,
ինչքան բան եմ սովորել ու դեռ սովորելու եմ/:

Երջանկահիշատակ Ժորա Թադևոսյանն ինձ երբեք 3 կամ 4 չէր գնահատում /այն ժամանակ 5 միավորային գնահատում էր/: Ես կամ պիտի 2 ստանայի, կամ` 5: Արտաքինով էլ հսկա, աժդահա տղամարդ էր, պատկառելի: Ժորա Թադևոսյանի ուսուցչությամբ ու դրած պայմանով 4-րդ դասարանում էի սովորում, սկզբում չէի հասկանում դրա իմաստը, հետո` հասկացա. հպարտ եմ: Ասեմ, որ ընդամենը մի անգամ 2 ստացա, տեղին էր...

Հաղորդում էր` նվիրված Համո Սահյանին, իր իսկ մասնակցությամբ: Ու հանկարծ Սահյանն ասում է. «Դուք ի
՞նչ գիտեք, թե ես էս տողի տակ ինչ եմ ասել, էն բառի տակ ինչ եմ թաքցրել, մյուս արտահայտությունն ինչ նպատակով եմ գրել: Դուք որտեղի՞ց գիտեք իմ մտքերը: Դա միայն ես գիտեմ: Ո՞վ է ձեզ թույլ տվել նշել, թե ես ինչ եմ զգացել. այն, ինչ ես զգացել եմ, արդեն գրված է, ոչինչ պետք չէ ավելացնել. այլ հարց է, թե յուրաքանչյուր ընթերցող` որն ինչպես կհասկանա»:
Տասնամյակներ են անցել, բայց չեմ մոռանում Նրա խոսքերը, բարկացած ձայնը:
Այդ օրվանից, ես ընկրկեցի. ես հասկանում եմ գրականությունն ու բառն այնպես, ինչպես հասկանում եմ, բայց այլևս չեմ ասում` գրողը ցանկացել է ասել, գրողն ասում է, քանի որ` նրանք արդեն ասել են, մեզ մնում է զգալ ու վայելել...
Օրինակ`
Ցերեկը ցերեկին չի տեսնում,
Մեջտեղը գիշեր կա` ջանս.
Ես ցերեկ, դու ցերեկ,
Բայց լավ է, որ գոնե հիշել կա` ջանս:
Տեսնվենք ու գժվենք էս գիշեր
ՈՒ գժված գիշերը թող հիշի,
Որ խելոք, խելքի ծով աշխարհում`
Մեզ նման գիժ էլ կա` ջանս...

Հիմա էդ շմայսի ինչ խելքի բանն է ՍԱՀՅԱՆ-ը...

Комментариев нет:

Отправить комментарий