ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 20 апреля 2015 г.

Անգիր գիտեն, բայց կիրառե՞լ

Մեր ժողովրդի ամենամեծ սխալներից մեկը քարապաշտությունն է.
ասեմ.
աղոթելու, Բարձրյալին հավատալու և ապավինելու փոխարեն` քարերն ենք համբուրում.
որ ի՞նչ...  կբացատրե՞ք...
պայքարելու, արարելու, ինքնասիրություն պաշտպանելու փոխարեն` լալիս ենք, ողբ անում, գերեզմանաթմբերը պալատներ դարձնում.
և գիտեք զավեշտը որ՞ն է...
նա, ով էդպիսի գերեզմանոց է կառուցում իր ծնողաց, հարազատաց ու նախնյաց համար, երբեք չի խնամում էդ գերեզմանը, փող է տալիս, որ դա ուրիշներն անեն.
ու ինքը մոռանում է այդ սրբավայրի մասին.
որ ի՞նչ...    կասե՞ք...

հիմա մեր էրեխեքին Ծիծեռնակաբերդում կանգնել ենք սովորեցնում, բայց ոչ հարգել.
պատմություն ենք սովորեցնում, բայց գնահատականի համար` ոչ թե անցյալի սխալներից դասեր քաղելու.
կրթություն ենք տալիս, բայց այն կյանքում կիրառել` երբեք.
ոչ ոք չի սովորեցնում...
բայց մենք պիտի քարից ԼԱՎԱՇ քամելը սովորեցնենք մեր սերունդներին...
ու էլի շատ բաներ....

օրինակ`
դե գնացեք, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով` մոմ վառեք.
ախր մոմ վառելու կուլտուրա, մշակույթ էլ չունենք մենք.
մի մոմ կարելի է վառել, ոչ թե մի դյուժին.
Աստված սիրտդ է քննելու.
էդ մասին տերտերները չեն խոսում, որ գրպանում շոշափելու բան ունենան.
բան չունեմ ասելու.
յուրաքանչյուր ոք մի ձևով պիտի ապրի...

լիքը-լիքը ծաղիկներ տարեք Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակների մրցույթ կազմակերպեք.
ով ավելի ճոխ, ավելի օրիգինալ /դասական գրաբարով` յուրահատուկ/.
էլի շատ նոմինացիաներ /հին դասական գրաբարով` անվանակարգ/  կարող եմ ասել.
մենք դա ենք.
ձև... միայն` ձև....
չի երևում միայն բովանդակությունը /Րաֆֆի «Չէր երևում միայն մարդը»/ ...

Комментариев нет:

Отправить комментарий