ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 24 апреля 2015 г.

ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՅՐ Է

Բանաստեղծության հեղինակը եղբորս 12-ամյա որդին է` Դավիթ Մաթևոսյանը: Այս տարի լույս տեսավ նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` «Իմ ձայնը» խորագրով: Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված նրա «ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՅՐ Է» բանաստեղծությունը: Կարդում է` Մելինե Հարությունյանը:

ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՅՐ Է
(Մեծ եղեռնի 100-ամյակին)

Ինչու՞ ես լռել, անիրա՛վ աշխարհ,
Ինչու՞ չես խոսում Եղեռնի մասին:

Մեկ օր կլռեն, գուցե` 10 տարի,
Բայց ոչ թե` 100:

Բայց ինչպե՞ս լռել, ինչպես կարող են անդադար լռել.
Մարդկային կյանքեր, անմեղ մանուկներ,
Միլիոնուկես հա´յ սրից սպանվեց.
………………………………………
Աշխարհը լուռ է.
Գուցե չգիտի՞.
Բայց մենք ճչում ենք, մենք հիշեցնում ենք,
Ինչպե՞ս չգիտի:

Գուցե ասում ենք մենք հայավարի՞,
Կիրթ ու մարդկային` հային բնորոշ.
Ցավո՜ք, այս լեզուն նրանք չգիտեն:

Աշխա՛րհ, ամոթ է, աչքերդ բացի՛ր….


 

Ապրիլ 24. Ապրելու Ապրիլ...

Մենք մեր հողերում ապրեցինք կռվով,
Մենք մեր հողերում ապրեցինք սրով,
Մենք մեր հողերում մեր կյանքի համար միշտ կռիվ տալով`
Զենքը ձեռքներիս` ապրեցինք պատվով.

Իսկ ինչի՞ համար,
Ո՞վ դա ինձ կասի`
Մեր հողերի մեջ ու հենց մեր տան մեջ`
Պիտի մենք լինենք միշտ արթուն, զգոն,
Իսկ եթե հանկարծ մի պահ քուն մտնենք,
Գազանն է իսկույն մեզ վրա հասնում.
Գազա՛ն, այո՛, հենց այդպես կոչեմ...

1915թիվ... ապրիլ 24...

Գազանություն չէ, ապա ի՞նչ է սա...
Բառեր չեմ գտնում,
Գուցե չգիտեմ և գուցե չկա մեր բառարանում.
Ամբողջ ժողովուրդ նրանք մորթեցին,
Իմ ամբողջ ազգը նրանք վառեցին,
Իմ հողս, տունս նրանք քանդեցին և մեր հողերը նրանք զավթեցին.
Ի
՞նչ բառեր գրեմ...
Գազանություն չէ, ապա ի՞նչ է սա...
Գազանն է վարվում մարդու հետ այդպես,
Կապ չունի, թե նա ինչ ազգից լինի.
Մարդը չի կարող զավակին մորից խլել ու մորթել իր աչքի առա
˜ջ...
Գազանություն չէ, ապա ի՞նչ է սա...
Նրանք ա
՛զգ չունեն ու հոգի՛ չունեն,
Նրանք հո
՛ղ չունեն,
Կապ չունի` այսօր մե
˜ծ տարածք ունեն.
Դրանք գողացած, ուրիշից տարած,
ՈՒրիշի տան մեջ ապրող գազան են:

Հայը միշտ կապրի, որտեղ էլ լինի,
Հայը իր խելքո
՛վ,
Հայը իր ուժո
՛վ,
Հայը իր հոգով ու իր սուր մտքով կապրի միշտ, հավե
˜րժ,

Թեկուզ իր կողքին` ապրի գազազած մի տգետ գազան...


24.04.2015թ.

Комментариев нет:

Отправить комментарий