ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 3 апреля 2017 г.

Դաշնակցության դիտորդը, կամ՝ օգնող 2


    Լոռու մարզ. Մեծավան

    Լոռու մարզի Մեծավան համայնքում   տեղակայված
25/14 ընտրատեղամասում   բարիդրացիական հարաբերություններ են: 

     Օրինակ, Պետրոս Գևորգյանը գնաց քվեախուց`օգնելու քվեարկություն իրականացնող տատիկին: Ի դեպ` նա ներկայացավ որպես Դաշնակցության դիտորդ,

երբ փորձեցի հասկանալ, թե ավելի կոնկրետ ով է, հրաժարվեց պատասխանել:
 
 
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Դումիկյանը նշում է, որ ուղղակի մարդիկ չգիտեն ընտրական կարգը, դա է խանգարում աշխատանքին:
 Պետրոս Գևորգյանի արարքի հետ կապված, հանձնաժողովի նախագահը նշեց, որ չի նկատել, երևի արձանագրություն կկազմենք,-ասաց նա:

  Մինչ ժամը 13:00 այստեղ 1807 ընտրողից ընտրությանը մասնակցել էր արդեն 284-ը, որից 22-ին օգնություն է պետք եղել: Ի դեպ, օգնողների թիվը, ընդամենը 20 րոպեում ավելացավ ևս 8-ով:
 
 
Մեծավանում, ըստ բնակիչների, հիմնական պայքարն ընթանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի, ԵԼՔ դաշինքը ներկայացնող ԱԺ  պատգամավոր Էդմոն Մարուքյանի, Ծառուկյան դաշինքը ներկայացնող Արթուր Դալլաքյանի միջև:

Комментариев нет:

Отправить комментарий