25/04 ընտրատեղամասում խաղաղություն է: Ընտրողների ակտիվություն,
հոսք և կուտակումներ նկատվել է առավոտյան: Ժամը 16:40-ի դրությամբ 1458 ընտրողներից
ընտրությանը մասնակցել էին 612-ը:
Տեղամասում ակտիվ պտտվող 2 երիտասարդ, նրանք ներկայացան որպես Դավիթ Վարդանյան և Արթուր Բաղդասարյան /նրանք որևէ փաստաթուղթ չունեին և չներկայացրին/: Հարցիս, թե ովքեր են, և ինչ գործունեություն են ծավալում, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Օգնող ենք»:
-Ու՞մ և ինչու՞մ եք օգնում:

-Ում օգնություն է պետք,_հետևեց պատասխանը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Շահբազյանն ասաց, որ նման անուն ազգանունով մարդ չի ճանաչում: Կես ժամ անց, Արթուր Բաղդասարյանը դարձյալ հայտնվեց տեղամասում, որպես «Անկախության սերունդ» կազմակերպության դիտորդ:
Комментариев нет:
Отправить комментарий