ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 14 апреля 2017 г.

Սահյանից այնքան բան եմ սովորել...

  Կամաց-կամաց Սահյանին ավելի ճիշտ եմ սկսում ընկալել...

 Օրինակի համար՝ ՖԲ-ում որևէ նյութի
տակ դնում ենք՝ «լայք». ու այս դեպքում հասկանալի չէ, ասենք, դու ինչին ես հավանություն տալիս. նյութին, ինֆորմացիային, գլխագրին, թե...

 
  Մի ցավոտ բան. ինֆորմացիա է հրապարակված զոհված զինվորի մասին ու՝
«լայք»...
 Կամ՝
«սրտիկում ենք». անծանոթ, կամ ուղղակի ՖԲ-յան ընկերոջ, տարեց տղամարդու փոստին, ասենք՝երիտասարդ աղջնակը «սրտիկել» է, որովհետև այն համարում է՝ «սուպեր»...


  Հաջորդ երկուսը փոքրիշատե հասկանալի են, բայց արցու՞նքը...
 
  Բա էն վերջին ջղայնը, մեկ-մեկ նշում եմ ու փոստի տերը չի հասկանում, ես ջղայնացած եմ փոստի պատճառով, հեղինակի վրա, թե
՞ երևույթի...

 Պարզվում է, նշանները բավարար չեն, պետք է նաև մեկնաբանություններ լինեն...
 
  Հ. Գ. Ինչպես Մեծն Սահյանը կասեր.
-Դուք ինչ գիտեք, ես ի
՞նչ եմ զգացել և ի՞նչ եմ ասել...

Комментариев нет:

Отправить комментарий