Ընտրություններն սկսված են
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղակայված թիվ 23/10 տեղամասում, ընտրական գործընթացը, հանձնաժողովի նախագահ Վահան Վանյանի հավաստմամբ, սկսվել է ըստ ընտրական օրենսգրքի կետերի: Նիստին ներկա են եղել հանձնաժողովի բոլոր 8 անդամները: Տեսախցիկը գործում է, տեխնիկական սարքերի հետ խնդիր չի եղել. ներկա էին

«Տեղական դիտորդ» կազմակերպության 3 ներկայացուցիչներ, կուսակցությունների և դաշինքների 5 վստահված անձինք: Այս տեղամասում գրանցված է 1678 ընտրող:
Թիվ 23/10 տեղամասի հարևանությամբ տեղակայված 23/09 տեղամասում, հանձնաժողովի նախագահը՝ Աննա Գասպարյանը, նշեց, որ տեխնիկական սարքի հետ փոքրիկ խնդիր է եղել, ընտրողի նկարը չի տպվել, հանձնաժողովի անդամը մտածել է, որ անսարքություն է, կազմվել է արձանագրություն: Այս տեղամասում գրանցված է 1923 ընտրող: 8:47-ի դրությամբ, ընտրությանը մասնակցել էր արդեն 45 ընտրող, ասել է թե՝ յուրաքանչյուր րոպե՝ 1 ընտրող:
Աննա Գասպարյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքն այս անգամ անհամեմատ հեշտացել է:
Հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը, ակնկալվում է, որ ընտրություններին այս տեղամասում կմասնակցի ընտրողների մոտավորապես 60 տոկոսը:
Հիշեցնեմ՝ Լոռու մարզը ներկայացնում է թիվ 9 ընտրատարածքը: Ունի 238 975 ընտրող:
Комментариев нет:
Отправить комментарий