ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում է շմոլ գազից թունավորման հետևանքները. արձանագրվել է 4 մահ.
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
Վանաձոր նստավայրում Օգոստոսի 11-ին քննվում էր «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ
ծառայության Ալավերդու տեղամասի փականագործ Ա. Եսայանի գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել
առ այն, որ լինելով
վերոհիշյալ ընկերության փականագործ, իր կողմից սպասարկվող Ալավերդի քաղաքի Սանահին
Սարահարթ թաղամասի 2/2-րդ շենքի 38-րդ հասցեում գտնվող Յ. Իսրաելյանին պատկանող բնակարանում
2019թ. հուլիսի 2-ին իրականացրել է գազասպառման համակարգերի ոչ պատշաճ և սպառողների
կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ներտնային տեխնիկական
սպասարկման ծառայություն:Օգոստոսի 11-ին կայացած նիստի ընթացքում փորձագետ Վարդան
Մազմանյանը ներկայացրեց իր փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները: Ելնելով
այն հանգամանքից, որ գործի քննությունը դեռևս ընթացքի մեջ է, զերծ ենք մնում փորձագետի
տված ցուցմունքները հրապարակելուց, դրանք առայժմ հրապարակման ենթակա չեն:
Ի դեպ, նախորդ միջնորդությունը մերժվել էր, երբ գործը դատարանում դեռևս քննվում էր այլ կազմով:
Նշենք, որ «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ ծառայության
Ալավերդու տեղամասի փականագործ Ա. Եսայանի գործը քննող դատավոր Սուրեն Բաղդասարյանը
2021թվականի հունվարի 27-ին ինքնաբացարկ էր հայտնել, ելնելով այն հանգամանքից, որ որդին՝
Գուրգեն Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի
տեղակալ: Ա. Եսայանի գործն այժմ քննում է դատավոր Լուսինե Ալավերդյանը:
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված
տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий