20212. Oգոստոսի 16-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Գ. Ռաֆայելյանի, Կ. Ավետիսյանի և Ս. Մկրտչյանի գործը: Սակայն քրեական գործով դատական նիստը չկայացավ: Դատական նիստին, թեև պատշաճ ծանուցվել էին, սակայն չէին ներկայացել տուժողի ներկայացուցիչ Գ. Տոնոյանը և ամբաստանյալ Ս. Մկրտչյանը:
Գ. Ռաֆայելյանին մեղադրանք
է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման
հիմքով։ Գ. Ռաֆայելյանը «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է։
Գ. Ռաֆայելյանը 2010 թվականին որպես ՆԶՊ ուսուցիչ և քաղպաշտպանության շտաբի պետ, աշխատանքի է ընդունել Կ. Ավետիսյանին: 2015թ. հոկտեմբեր ամսից սկսած՝ Կ. Ավետիսյանը, որդուն խնամելու նպատակով տեղափոխվել է Երևան՝ մշտական բնակություն հաստատելով այնտեղ: Եվ, քանի որ հնարավորություն չուներ ամեն օր աշխատանքի ներկայանալ, խնդրել է դպրոցի տնօրենին, որպեսզի ՆԶՊ դասաժամերը ըստ դասացուցակի տեղավորվի շաբաթական 1 օրում: Տնօրենն այս հարցում ևս տվել է իր համաձայնությունը։ Կ. Ավետիսյանը պետք է աշխատեր աշխատանքայի ամբողջ շաբաթը՝ օրական 8 ժամ տեևողությամբ, սկայն դրա փոխարեն դպրոցում աշխատել է ընդամենը 1օր: Այսպիսով, ստացվում է, որ Կ. Ավետիսյանը չաշխատած օրերի դիմաց ստացել է 2.901.570 ՀՀ դրամ աշխատավարձ:
Իսկ արդեն Գ. Ռաֆայելյանը
2013թ․ հոկտեմբերի 18-ին աշխատանքի է ընդունել Ս. Մկրտչյանին՝ տնտեսվարի հաստիքով։
Տնտեսվար Ս. Մկրտչյանը 2019թ․ ապրիլ ամսից մեկնել է ՌԴ: Երկրից բացակա լինելու փաստը
թաքցնելով՝ դպրոցի տնօրենը շարունակել է Ս. Մկրտչյանին աշխատավարձ վճարել՝ փաստացի
չաշխատած ժամերի դիմաց: Տնտեսվար Ս. Մկրտչյանին տնօրեն Գ. Ռաֆայելյանը, չարաշահելով
իր պաշտոնական դիրքը, բյուջեից չաշխատած օրերի դիմաց վճարել է 812.257 ՀՀ դրամ:
Միխայլովկայի միջնակարգ դպրոցի
ՆԶՊ ուսուցիչ և քաղպաշտպանության շտաբի պետ Կ. Ավետիսյանին և տնտեսվար Ս. Մկրտչյանին մեղադրանք է
առաջադրվել այն բանի համար, որ նախապես իմանալով
իրենց աշխատանքի չհաճախելու փաստը , տնօրենի հետ համաձայնության գալով, նրա աջակցությամբ
կազմակերպության բյուջեից աշխատավարձ են ստացել:
Քրեական գործով հաջորդ դատական
նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին։
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий