ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

понедельник, 2 августа 2021 г.

Հետքովիդյան և հետպատերազմական տնտեսությունը Լոռու մարզում. Առողջապահություն

Երբ տնտեսության բոլոր ճյուղերը Համաշխարհային պանդեմիայի և Արցախյան պատերազմի ժամանակաշրջանում հարկադիր պարապուրդի էին մատնված, առողջապահությունն աշխատում էր մի քանի անգամ իր ուժերը բազմապատկած:

Քովիդ-19-ի և Արցախյան գոյամարտի ժամանակ ու մինչ օրս, առողջապահությունն առանձնացավ տնտեսության մյուս բոլոր ճյուղերից. Այսինքն, եթե այլ ոլորտներում պարտադրված պարապուրդ կար, աշխատանքի սահմանափակում, կամ արգելք, առողջապահության ոլորտի աշխատանքը մի քանի անգամ բազմապատկվեց: Թեև առողջապահությունը ծառայություն է, բայց տնտեսության ճյուղ է և փորձելու ենք այն դիտարկել տնտեսական տեսանկյունից:


 Եվ այսպես, թվերի լեզվով. Հատկանշական է, որ 2020 թվականի ծառայությունների ոլորտում գրանցված 14.7% նվազման ֆոնին առողջապահության ոլորտը ավելի  լավ պատկեր է գրանցել:

 Ըստ Վիճակագական կոմիտեի՝ առողջապահության ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը 2020 թվականին ընդհանուր առմամբ կազմել է շուրջ  86 մլրդ դրամ: 2019 թվականի համեմատ այն նվազել է 0.1%-ով:



Սա վիճակագրական տվյալների հենքով.հիվանդանոցների գործունեության հասոյթը կազմել է 59 մլրդ դրամ՝ աճելով  2.9%-ով:

 Դարձյալ հիմք ընդունելով Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացվող վիճակագրությունը, կարող ենք արձանագրել, որ 2021թ. հունվար- մայիս ամիսներին առողջապահության և սոցապահովության ծառայություններից ստացվող հասույթը կազմել է մոտ 45 մլրդ դրամ՝ աճելով 42.3 %-ով:Միայն  հիվանդանոցների գործունեության հասոյթը կազմել է 59 մլրդ դրամ՝ աճելով  2.9%-ով:

 Դարձյալ հիմք ընդունելով Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացվող վիճակագրությունը, կարող ենք արձանագրել, որ 2021թ. հունվար- մայիս ամիսներին առողջապահության և սոցապահովության ծառայություններից ստացվող հասույթը կազմել է մոտ 45 մլրդ դրամ՝ աճելով 42.3 %-ով:

Комментариев нет:

Отправить комментарий