ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 21 августа 2021 г.

Դատարան են դիմել աշխատավարձն ստանալու պահանջով


Օգոստոսի 20-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդի նստավայրում քննվու
մ էր Վաչագան Բաբայանի գործն ընդդեմ «Արայիկ-Սուրեն Տիտանյաններ»
ՍՊԸ
և նրա գործադիր տնօրեն Գագիկ Շավինյանի:
Վաչագան Բաբայանը 2016թ. Օգոստոսի 1-ից աշխատել է «Արայիկ-Սուրեն Տիտանյաններ»
ՍՊԸ
քարմշակման արտադրամասում որպես բանվոր: Աշխատանքի սկզբնական շրջանում, ինչպես նշում է հայցվորը, աշխատավարձը վճարվել է պատշաճ մակարդակով, սակայն ժամանակի ընթացքում ընկերությունը սկսել է ուշացնել, ապա դադարել է աշխատավարձը վճարել: Վաչագան Բաբայանը 2018թ  նոյեմբերից այլևս  չի աշխատում հիշյալ արտադրամասում։  

Նույն հայցով, այն է՝ վերոհիշյալ ընկերությունից աշխատավարձի պահանջով,
դատարան է դիմել նաև Վաղինակ Թաթոյանը: Երկու հայցվորների շահերն էլ պաշտպանում է փաստաբան Գրետա Ռամազյանը։

Թեպետ դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել էր նաև պատասխանող կողմին, սակայն պատասխանողի ներկայացուցիչ Գագիկ Շավինյանն, այնուամենայնիվ, չէր ներկայացել դատական նիստին: Դատարանը, դատավոր Սերյոժա Բաղդասարյանի նախագահությամբ, որոշեց դատական նիստն սկսել առանց պատասխանողի ներկայացուցչի:

Նախորդ նիստին դատարանը նշնակել էր դատաքննություն, ըստ որի պարզ դարձավ, որ Վաչագան Բաբայանը և Վաղինակ Թաթոյանն իսկապես աշխատել են վերոհիշյալ ընկերությունում: «Արայիկ-Սուրեն Տիտանյաններ» ՍՊԸ և նրա գործադիր տնօրեն Գագիկ Շավինյանը Վաչագան Բաբայանին պարտք է 1մլն․, իսկ Վաղինակ Թաթոյանին՝ 400.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ:

Հայցվորների փաստաբան Գրետա Ռամազայանը օգոստոսի 20-ի նիստի ժամանակ դատարան ներկայացրեց նաև չվճարված աշխատավարձի և նրա նկատմամբ հաշվարկված տուժերի պահանջ:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերյոժա Բաղդասարյանը գործով վճիռը կհայտարարի հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց 2021թ․ սեպտեմբերի 7-ին:

Փաստաբան Գրետա Ռամազյանի հետ դատական նիստի ավարտից հետո խոսեցինք նաև դատաիրավական համակարգում առկա խնդիրների մասին:

Գրետա Ռամազյանը դատաիրավական համակարգի առաջնային խնդիրներից է համարում դատական նիստերի անցկացման համար կամայական համակարգչային ընտրությունը, որն իր հետ բերում է անհարկի դժվարություններ։

Ի դեպ, այս նույն խնդրով մեզ հետ կիսվել են նաև այլ փաստաբաններ։ Շարունակում ենք ուսումնասիրել դատաիրավական ոլորտում առկա իրավիճակը։

                                Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                                  «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
  և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
   հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

 

Комментариев нет:

Отправить комментарий