ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 14 ноября 2021 г.

Իջևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը պասիվ էր

 
2021թ․ հոկտեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ էին Տավուշի մարզի Իջևան խոշորացվող համայնքում․
Իջևանի հետ են միավորվում հարակից 19 համայնքները․ Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան, Լուսաձոր, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսահովիտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Դիտավան, Ազատամուտ, Այգեհովիտ, Վազաշեն․  բնակչության ընդհանուր թիվը՝ 33 հզ․ է։ 


Առաջադրվել էին ՀՅԴ և ՔՊ կուսակցությունները։




Խոշորացմանը կողմ է Լուսաձորցի Աշոտ Ստեփանյանը։ Նա հիշում և օրինակ է բերում խորհրդային տարիները և դրական է գնահատում խոշորացման գործընթացը։  

Տիկին Սվետլանան ազգությամբ ռուս է։ Կոստյա Կոստանյանի հետ միասին են ապրում արդեն 53 տարի։ Ամուսինը չի տեսնում, միասին են եկել ընտրության՝ ձեռք ձեռքի տված, իրար օգնելով․


Խալիս մայրիկը 83 տարեկան է։ Հպարտությամբ է ասում, որ հայրն է ընտրել անունն ու իրեն անվանակոչել Խալիս։ Պատմում է, որ ինքը չգիտեր ընտրությունների մասին։ Տան անդամներն են ասել, ինքն էլ կարևորելով գործընթացը, արագ-արագ հագնվել և շտապել է իր ձայնն ու քվեն տալու նախընտրած թեկնածուին։


Комментариев нет:

Отправить комментарий