ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

среда, 3 ноября 2021 г.

Համաձայնեցված վարույթով ընթացք տալուն՝ համաձայնություն չտրվեց

Վանաձորի բնակիչ Ա. Հակոբյանը մեկ անգամ արդեն զրկված լինելով վարորդական իրավունքից 2021թ. հունիսի 29-ին դարձյալ մեքենա է վարել, որի համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել:


Ա. Հակոբյանը հունիսի 29-ին մեքենան վարել է Վանաձորի Հայքի հրապարակում։

Հենց այդ ժամանակ էլ մեքենան կանգնեցվել է ճանապարհային ոստիկանության կողմից: Պարզվել է, որ վարորդը նաև ոչ սթափ վիճակում է գտնվում՝ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,142 միլիգրամ:

Նախնական դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալը դատարանին դիմել էր իրեն հանրային պաշտպան տրամադրելու խնդրանքով։ Հետաձգվել էր նաև սեպտեմբերի 17-ին Նիստը՝ այստեղ, ապա նաև սեպտեմբերի 30-ին նշանակված նիստերը, քանի որ ամբաստանյալին դեռևս հանրային պաշտպան չէր տրամադրվել։

Ա. Հակոբյանի գործով դատական նիստը կայացավ  2021թ. նոյեմբերի 2-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում : Ամբաստանյալի շահերը պաշտպանում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան՝ Սևակ Սեդոյանը:
 
Նախքան դատական նիստը ամբաստանյալը փաստաբանի հետ ծանոթանալով, որոշել էին, որ գործը քննվի համաձայնեցված վարույթով, և փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել դատարան: Դատական նիստի ժամանակ պարզ դարձավ, որ կողմերը բանակցելու արդյունքում համաձայնության չեն եկել:

Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը որոշեց դատական նիստը շարունակել ընդհանուր կարգով: Կողմերի համաձայնությամբ ստուգվեցին գործում առկա գրավոր ապացույցները և քանի որ ապացույցների հետազոտման հերթականության մեջ հաջորդում էր վկաների հարցաքննումը, դատական նիստը նախագահող դատավորի որոշմամբ հետաձգվեց  մինչև  2021թ. նոեմբերի 25-ը։
  Կծանուցվեն նաև գործում ներգրավված վկաները:

                            Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                    ծրագրի շրջանակներում,
 որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
                                                     
                             «Հելսինկյան ասոցիացիա»
 և «Իրավունքի ուժ»
  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                              Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                     և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий