ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

пятница, 19 ноября 2021 г.

Ապամոնտաժել են ցանկապատը և օգտագործել որպես վառելափայտ

Միլենա Մամուդովին մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի տարածքում գտնվող «Սոսե Ալենե» հիշատակի արհեստական անտառի տարածքից գողություն անելու համար:

Ըստ մեղադրող կողմի Միլենա Մամուդովը, նախապես համաձայնության գալով Արմենակ Սահակյանի հետ, մտել են պահեստարան հանդիսացող «Սոսե Ալենե»
արհեստական անտառ:
Այստեղ Արմենակ Սահակյանը փշալարերը կտրող սարքի միջոցով առանձնացրել է ցանկապատ հանդիսացող փայտյա սյուները և քաշել հանել է դրանք՝ ապամոնտաժելով տարածքի ցանկապատը: Ապա 2 մասի են բաժանել և օգտագործել որպես վառելափայտ:
 Դեպքը պարբերաբար կրկնել են այսպես, 2021թ հունվարի 7-ից մինչև նույն թվականի մարտի 30-ը, տարածքից տեղափոխել են ցանկապատի թվով 388 փայտյա սյուն: Ամբաստանյալները «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամին հասցրել են  310.400 ՀՀ դրամի չափով վնաս: 2 ամբաստանյալներն էլ ընդունում են իրենց մեղքը: Միլենա Մամուդովան 5 երեխաների մայր է: Ընտանիքում միակ աշխատող ձեռքը Միլենա Մամուդովի ամուսինն է։

2021թ․ նոյեմբերի 18-ին կայացած նիստի ժամանակ 2 ամբաստանյալների փաստաբաններն էլ հանդես եկան միջնորդությամբ, որ գործն իրականացվի համաձայնեցված վարույթով:

ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազ Բարսեղ Մուրադյանը դեմ չէր միջնորդությանը:
Տուժող կողմը, թեպետ նիստին չէր ներկայացել աշխատանքի լինելու պատճառով, բայց նախապես հայտնել էին դատարանին, որ դեմ չեն գործի վարույթը ցանկացած ընթացակարգով իրականացնելուն:
 Դատարանը, նախագահությամբ Լուսինե Ալավերդյանի, ընդմիջում հայտարարեց, որպեսզի կողմերը համաձայնության գան և կազմեն համաձայնեցման արձանագրությունը:

Համաձայնեցման արձանագրությունն ընթերցելուց հետո դատարանը ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց: Արմենակ Սահակյանին նշանակեց 3 տարի ազատազրկում, պայմանականորեն չկիրառելով, իսկ Միլենա Մամուդովին 2 տարի ազատազրկում նույնպես պայմանականորեն չկիրառելով այն: Եվ, քանի որ տուժող կողմը գույքային պահանջ չէր ներկայացրել, վնասի հատուցման պարտականություն չդրվեց ամբաստանյալների վրա: 



                             Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը                                                                                       «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                    Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                      և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»                                                                                             հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

1 комментарий: