Նոյեմբերի 19-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր ապօրինի անտառհատման հեթական դեպքը:
Քանի որ ամբաստանյալի կրթությունը
հունարենով է, շահերի պաշտպանը միջնորդությամբ հանդես եկավ, որպեսզի դատարանը կարողանա
դատական նիստին ապահովել հունարենին տիրապետող մասնագետ: Աշոտ Պողոսյանը հասկանում
է հայերեն, սակայն խնդիր ունի կարդալու և գրելու հետ կապված:
Դատական նիստի ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հանդես եկավ նաև միջնորդությամբ այն մասին, որ ամբաստանյալի ընտանիքն այս պահին գտնվում է Ֆրանսիայում և ամբաստանյալը, թեև այս պահին գտնվում է ազատության մեջ, բայց ազատ տեղաշարժվելու սահմանափակումներ կան և չի կարողանում այցելել իր ընտանիքին։ Ամբաստանյալը 3 երեխաներից մեկը հաշմանդամություն ունի: Եվ չի կարող այլ երկիր տեղափոխվել, քանի որ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հայրը ցանկանում է այցելել իր երեխաներին, սակայն այս պահին զրկված է տևական ժամանակով տեսնել նրանց: Միջնորդությունն այն մասին էր որ դատարանն ամբաստանյալի ազատ տեղաշարժման սահմանափակումը վերացնի:
ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազ Բարսեղ Մուրադյանը նշեց, որ ամբաստանյալի արարքը ՀՀ օրենքով հանդիսանում է ծանր հանցագործություն և միայն երեխաների փաստը քիչ է, որպեսզի դատարանը ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցը վերացնի:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, մերժեց ստորագրությամբ
ամբաստանյալի չհեռանալու խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
Փաստաբան Կռոնվել Գրիգորյանը հանդես եկավ այլ միջնորդությամբ, խնդրելով, որ դատարանն իր պաշտպանյալի սահմանափակումը կարճ ժամանակով հանի, դրանով ամբաստանյալին հնարավորություն տա այցելելու իր ընտանիքին՝ պարտավորվելով վերադառնալ մինչև հաջորդ դատական նիստը:
Քանի որ մեղադրող կողմը չառարկեց այս միջնորդության դեմ, նախագահող դատավոր՝ Լուսինե Ալավերդյանը բավարարեց միջնորդությունը՝ հնարավորություն տալով Աշոտ Պողոսյանին այցելել իր ընտանիքին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2022թ․ փետրվարի 1-ին:
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Комментариев нет:
Отправить комментарий