ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 18 ноября 2021 г.

Տուժողը ոչինչ չի հիշում, նախնական ցուցմունքների հետ կապված կան անհամապատասխանություններ

2021թ․ նոյեմբերի 17-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում Ա. Ջանջուղազյանի քրեական գործով նիստն էր:

Նա մեղադրվում է Ս. Գրիգորյանի գլխին կացնով հարվածելու մեջ: 
Դեպքը տեղի է ունեցել 2017թ. նոյեմբերի 24-ին։

Նոյեմբերի 17-ին կայացած նիստի ժամանակ հարցաքննվեց տուժող՝ Ս. Գրիգորյանը: Նա նշեց, որ չի հիշում տեղի ունեցածի մանրամասերը միայն հիշում է, որ դեպքի օրը խոսակցություն է ունեցել ամբաստանյալի հետ: Հետո վերջինիս տեսել է իրենց տան բակում: Սակայն գլխին հարվածը տեղի է ունեցել իր հետևից և չի տեսել, թե ով է իրեն հարվածել:

Մեղադրող կողմի  այն հարցին, թե տուժողը հետագայում իմացել է, թե ով է իրեն հարվածել, վերջինս բացասական պատասխան տվեց, թեև, ըստ իր մեղադրական ցուցմունքի, որը տվել էր դեպքից մի քանի օր հետո, դեպքի ժամանակ ներկա էին եղել նրա կինը և թոռը:
Ամբաստանյալի պաշտպան Աշոտ Ղազարյանի  այն հարցադրմանը, որ հնարավոր է դեպքի ժամանակ մեկ այլ անձ լիներ բակում: Տուժողը նշեց, որ չի հիշում:

ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալ Ռուդիկ Մինասյանը փորձեց հարցադրումների միջոցով պարզել, թե դեպքից մի քանի օր հետո քննիչի մոտ դեպքի հետ կապված ցուցմունք տալիս արդյոք ճիշտն է ասել: Ս. Գրիգորյանը պատասխանեց, որ չի հիշում ցուցմունքի բովանդակաթյունը, չի կարդացել այն, միան ստորագրել է վերջինիս տակ: Ավելին, Ս. Գրիգորյանը դատարանին դիմեց խնդրանքով, որ Ա. Ջանջուղազյանը չպատժվի, քանի որ ինքը չի հիշում դեպքի մանրամասները: Եվ կապ չունի մեղավորը Ջանջուղազյանն է, թե մեկ այլ ուրիշ անձ: Ինքը բողոք չունի ոչ մեկի հանդեպ:

Գործում կցված էր նաև, որ Ա. Ջանջուղազյանի նախաձեռնությամբ տուժող Ս. Գրիգորյանը գնացել է Երևան՝ վերականգնվելուց հետո բժշկական ստուգում անցնելու, որտեղ Ա. Ջանջուղազյանի եղբոր օգնությամ անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումնները: Սակայն տուժողը նշում է, որ ոչինչ չի հիշում, միայն ամբաստանյալի եղբորը տեսել է հիվանդանոցի բակում: Եվ չի կարծում, որ նրա աջակցությամբ է ինքն այնտեղ գնացել:

Մեղադրող կողմը հանդես եկավ միջնորդությամբ այն մասին, որ տուժողի ցուցմունքի և հարցաքննության մեջ կան հակասող մտքեր ինչպես բժշկական ստուգում անցնելու հետ կապված, այնպես էլ որ Ս. Գրիգորյանի կինը տեսել է, թե ինչպես է ամբաստանյալը կացնով հարվածել ամուսնուն, իսկ տուժողի վայր ընկնելուց հետո մի շարք այլ անձինք ոտքով հարվածներ են հասցրել վերջինիս: Ամբաստանյալն ասաց, որ ոչ միայն չի հիշում այդ մասին, այլև չի հիշում ինչ ցուցմունք է տվել:


 Հարցաքննության ավարտից հետո նախագահող դատավորը որոշում կայացրեց՝ դատական նիստը հետաձգել մինչև 2022թ  հունվարի 18-ին:

                             Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը                                                                                         «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                    Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                     և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»                                                                                                           հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

Комментариев нет:

Отправить комментарий