ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 18 ноября 2021 г.

Գողությունների շարքը դատական նիստերի հետաձգման շարքով է փոխարինվել

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ․ նոյեմբերի 17-ին քննվում էր միաժամանակ 3 ամբաստանյալների քրեական գործ, որոնք մեղադրվում են մի շարք գողությունների մեջ:

Գողության առաջին դեպքը տեղի է ունեցել 2014թ մարտի 16-ին: Ըստ մեղադրող կողմի, Տիգրան Յարատովը Գառնիկ

Բաղդասարյանի հետ նախապես պլանավորելով, դեմքերը քողարկած մտել են ԱՁ Բալասան Սաքուլյանին պատկանող առևտրի սրահ, կապել Բալասան Սաքուլյանի ձեռքերը և գողացել 16.521.510 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդեր։
 
Տիգրան Յարատովին և Ստեփանավանի բնակիչ Գառնիկ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել։  Գառնիկ Բաղդասարյանը մեղադրվում է նաև մի շարք այլ գողությունների:

Ըստ մեղադրող կողմի, Գառնիկ Բաղդասարյանը 2015թ
մարտ-օգոստոս ամիսների ընթացքում 4 գողություն է կատարել։
2015թ մարտի 6-ին Գառնիկ Բաղդասարյանը համաձայնության գալով Պավլե Ջիլավյանի հետ մտել են Ա. Բաբաջանյանի տուն և այնտեղից գողացել են 780.100 ՀՀ դրամի արժողությամբ գույք: Դրանից հետո նույն անձինք ապրիլի 2-ին մտել են Ստեփանավան քաղաքի նոտարական տարածքի նոտար Ա. Հարությունյանի գրասենյակ, այնտեղից գողացել են 166.050 ՀՀ դրամ արժողությամբ գույք: Գառնիկ Բաղդասարյանը մեղադրվում է նաև «Ալպիան» ՍՊԸ վարչական շինության տարածքից 1.701.660 ՀՀ դրամ գողանալու մեջ, որը կատարվել է 2015թ հունիսի 1-ին, դեպքից մոտ 2 ամիս անց, 2015թ օգոստոսի 6-ին մուտք է գործել «Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնակա դպրոց» ՊՈԱԿ և գողացել 14.990 ՀՀ դրամ:

Ամբաստանյալներից Պավլե Ջիլավյանը մեղադրվում է 2015թ մարտի 6-ին և ապրիլի 2-ին կատարված 2 գողությունների մեջ, որոնք կատարել է Գառնիկ Բաղդասարյանի հետ:

Գործը դատարանում քննվում է 2016թ-ից դատական նիստերը մինչ օրս տարբեր պատճառաբանություններով հետաձգվել են կամ չեն կայացել:
Նոյեմբերի 17-ին նշանակված նիստը ևս հետաձգվեց, քանի որ դատական նիստին ներկա չէին Ամբաստանյալ Տիգրան Յարատովն, ով ազատության մեջ էր ստորագրությամբ չհեռանալու պայմանով, սակայն հիմա մեկ այլ գործով գտնվում է հետախուզման մեջ, և Պավլե Ջիլավյանը, որը, ինչպես նիստերի քարտուղար Մարիամ Մարտիրոսյանը ներկայացրեց, դատական նիստի վերաբերյալ՝ ծանուցում չէր ստացել
։
Ամբաստանյալներից ներկա էր միայն Գառնիկ Բաղդասարյանը, որը մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Գործում ներգրավված դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ գործն անհրաժեշտ է ամբաստանյալ Տիգրան Յարատովի մասով առանձնացնել և քննել առանց նրա: Քանի, որ նա հետախուզման մեջ է և պարզ չէ, թե երբ կհայտնաբերվի: Ինչպես նաև առաջարկեց դատարանին ամբաստանյալներին միանգամից ապահովել փաստաբանով, որպեսզի հաջորդ դատական նիստի ժամանակ էլ հարկ չլինի նիստը  հետաձգել փաստաբան չունենալու պատճառով:

 Ամբաստանյալ Գառնիկ Բաղդասարյանը միջնորդությամբ հանդես եկավ, այն մասին, որ դատարանը քննարկի ստորագրությամբ իր չհեռանալու հարցը: Քանի որ գործը ձգձգվում է և պարզ չէ, թե երբ կավարտվի:

Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը, հաշվի առնելով ամբաստանյալի խնդրանքը, նշեց, որ միջնորդությունը կքննարկեն հաջորդ դատական նիստի ժամանակ նշեց նաև, որ համապատասխան գրություն կուղարկեն հանրային պաշտպանի գրասենյակ՝ ամբաստանյալներին փաստաբան տրամադրելու նպատակով:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2022թ
հունվարի 12-ին:


                             Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը                                                                                       «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                    Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                      և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»                                                                                             հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

 

Комментариев нет:

Отправить комментарий