էս էլ իմ նվերը |
Պարզվեց՝ «Կոկա-Կոլա կուսակցությունից» էին, ակցիայի շրջանակներում հյուրասիրություն էին կազմակերպել....
-Կոկա-Կոլա օգտագործու՞մ եք:
-Կոկա-կոլա չէ, բայց Ֆանտա հենց հիմա էլ սեղանին կա:
-Դե, Կոկա-կոլա չունեք, կունենաք,-ասացին ու շիշը մեկնեցին ինձ:
-Էս ինչի՞ առթիվ, ո՞վ է հյուրասիրում,-հարցրի՝ մտածելով, որ նախընտրական ակցիա է:
-Հյուրասիրում է Կոկա-Կոլա ֆիրման, ուղղակի,-բացատրեցին բարեհամբույր երիտասարդները:
Հեռվում մի կերպ երևում են Կոկա-կոլա բաժանող երիտասարդները |
Դուրս նայեցի, երիտասարդների զույգերը, ծանր պայուսակներով ներսուդուրս էին անում մեր ու հարակից շենքերի մուտքերը: Բակում եռուզեռ էր: Բակի երեխաները, իսկ մեր բակում նրանք ի ուրախություն ինձ, փառք Աստծո, շատ են, ուղեկցում էին նրանց ու հարցուփորձ էին անում.
-Մեր տունն էս շենքում ա, բայց մամաս հիմա տատիկիս տանն ա, մեր տուն էլ ե՞ք գալու:
-Մեր տունն էս շենքում ա, բայց մենք էս մյուս շենքում վարձով ենք ապրում, մեր տուն էլ ե՞ք գալու:
-Մենք 8-րդ հարկում ենք ապրում, մեր տուն էլ ե՞ք գալու:
Երևի երիտասարդները պայուսակների ողջ պարունակությունը սիրով կնվիրեին էդ երեխաներին, բայց գործը մնում է գործ ու իրենք ստիպված էին ենթարկվել աշխատանքային կարգուկանոնին, թակել դռները, գրանցել հեռախոսահամարները...
Ինչևէ, թեկուզ կեսժամյա ոգևորություն թաղամասում, հետո՝ լավ տրամադրություն ու հիշողություն քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում:
Չգիտեմ, խոստումս դրժեմ ու էլի խմեմ էս հյութը, թե՞...
Ամեն դեպքում.
-Շնորհակալությու՛ն, Կոկա-կոլա ջա՜ն...
Հ. Գ. Ընկերներիս խորհրդով նայեցի Կոկա-կոլայի ժամկետը՝ 28.01.2017թ.:
Ճիշտ այն օրը, երբ ավարտվում է որդուս զինվորական ծառայությունը....

Комментариев нет:
Отправить комментарий