ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 18 сентября 2016 г.

Ամուսինն ընտրեց կնոջ փոխարեն


 Ամուսինն ընտրեց կնոջ փոխարեն.
  Կինը զրկվեց իր ընտրելու իրավունքից.

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ՏԻՄ ընտրություններ են: Ընտրողների ակտիվություն է նկատվում: 

Հանձնաժողովի անդամներն աշխատում են լարված: Ժամը 14:30-ի մոտ, թիվ 20/03 ընտրատեղամասում իր ընտրական իրավունքն էր եկել կատարելու շենք 35/31 հասցեի բնակչուհի Գոհար Սաշայի 
 Մանուկյանը: Պարզվեց, որ նրա փոխարեն արդեն ընտրություն է կատարվել: Անձնագրային տվյալներով վստահված անձանցից մեկը անձնագրային բաժնում ճշտեց անձի ինքնությունը. նույն հասցեի բնակիչ` Գարիկ Սումբատի Մանուկյան: Վերջինս այդ հասցեում գրանցվել է 2016թ. հուլիսին, հետևաբար, նրա անունը բացակայում էր ընտրացուցակից:

 Մինչ խնդիրը լուծում կստանար, աշխատանքային այցով թիվ 20/03 ընտրատեղամաս եկավ թիվ 20 ԸԸՀ նախագահ` Գոռ Հովհաննիսյանը: Նրա հետ էր նաև հանձնաժողովի իրավաբանը: Նրանք բացատրեցին, որ Գոհար Մանուկյանն այլևս չի կարող օգտվել իր սահմանադրական իրավունքից, քանի որ իր փոխարեն արդեն ընտրություն կատարվել է:

 Հանձնաժողովի նախագահի կողմից, վստահված անանց ներկայությամբ կազմվեց արձանագրություն:

Комментариев нет:

Отправить комментарий