ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 18 сентября 2016 г.

Մեծամոր. ՏԻՄ ընտրություններ

  Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են: Առաջադրված են համայնքի ղեկավարի  3 թեկնածու. գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը / ՀՀԿ/, Ավետիք Հարությունյան /անկուսակցական/, Սամվել Հովհաննիսյան /Հայկական վերածնունդ/: Ընտրողների թիվ` 9 267: 5 ընտրատեղամաս: Ժամը 10:00-ի դրությամբ եղել եմ բոլոր ընտրատեղամասերում: Ընտրողների ակտիվություն է նկատվում հենց առավոտից, բնակիչները, նախորդ նտրություններն օրինակ բերելով ասում են, որ կեսօրին ավելի մեծ հոսք կլինի:



Ավագանու առաջադրված թեկնածուները 26-ն են:


Տեղամասերում՝ ընտրողների թիվը.
20/01 - 1974 ընտրող
20/02 - 1848 ընտրող

20/03- 1828 ընտրող
20/04 - 1797 ընտրող
20/05 1820 ընտրող





























Էս Արմավիրում, մասնավորապես Մեծամորում կանայք շատ ազատ են հագնվում. սա զարմացրեց ինձ. ավելի մեծ քաղաքներում էսքան կիսաբաց հագնվածկանանց չեմ տեսել. մի դիտարկում էլ՝ կանայք ու աղջիկները ընտրատեղամաս էին գալիս իրենց զգեստապահարանի ողջ շքեղությունը ցուցադրած. չնայած էստեղ ենթադրում եմ, մարդիկ այդ հագուստներով գնալու տեղ չունեն, կամ՝ ընտրությունը նրանց համար միշտ տոն է...












օրինակ էստեղ ձեռքի շարժումից էլ կտեսնես որ համարին քվեարկեցին...
2 կողմից էլ պարզ երևում էր. վստահված անձինք չկարևորեցին սա.
չէին էլ պահանջել, որ քվեախցերի դիրքերը փոխեն.









Комментариев нет:

Отправить комментарий