Արմավիրի
մարզ, Մեծամոր
ՏԻՄ ընտրություններ.
Մեծամոր քաղաքի ընտրությունների մեկնարկն արդեն ցույց էր տվել, որ ընտրատեղամասերում ավելի շատ են վստահված անձինք, քան ընտրողները: Ընտրությունների մեկնարկից մոտ 5 ժամ անց պատկերը չի փոխվել: Հանգամանքներից ելնելով 20/03 տեղամասում քարտուղարը, քաղաքապետի անկուսակցական թեկնածու Ավետիք Հարությունյանի վստահված անձի պահանջով ժամանակ առ ժամանակ «ներկա-բացակա» է անում վստահված անձանց և դիտորդներին:
Այս պահի դրությամբ, ընտրատեղամասում ներկա են 16 վստահված անձինք ու դիտորդներ:
Ընդ որում, տղամարդիկ ծխելու պատրվակով անընդհատ ներսուդուրս են անում ընտրատեղամաս:
Ներկաներն իրար հիմնականում ճանաչում են և
այսպես ասած` հայավարի «բարիհաջողում, ինչ կա-չկա»-յի արդյունքում «տնավարի», աղմկոտ միջավայր են ստեղծում:
Հանձնաժողովի նախագահ` Մարտին Ավետիսյանը սկզբում բացատրում էր, որ հնարավոր չէ այդքան ելումուտը գրանցել: Այժմ արդեն, կամայականությունները կանխելու նպատակով որոշում կայացրեց.
-Կես ժամ ընտրատեղամասից բացակայելու դեպքում պետք է նորից գրանցվել:

Комментариев нет:
Отправить комментарий