Ներողություն եմ խնդրում հաշմանդամություն ունեցող անձանցից. իսկ, այ, ընտրությունների օրերին ,,հաշմանդամների,, թիվը կտրուկ ավելանում է: Այս երիտասարդը, որ ինձ սեպտեմբերի 18-ին Մեծամորի 20/04 ընտրատեղամասում շամշյան անվանեց /ի դեպ, չհասկացա, դա երևի վիրավորանք պիտի ընդունեի/, մտավ տեղամաս, արագ գցեց, բառիս բուն իմաստով, անձնագիրը հանձնաժողովի քարտուղարի սեղանին և ասաց.
- Գրանցեք:
Ուրիշ օգնողներ էլ կային |
Ես, որ այդ պահին մոտեցել էի նույն սեղանին տեղեկացնելու, որ դուրս եմ գալիս ընտրատեղամասից, զարմացած նայեցի երիտասարդին:
- Գրանցեք,-հրամայական կրկնեց նա, օգնում եմ:
- Կարելի է իմանալ ում եք օգնում և ինչ խնդիր ունի մարդը, որին պատրաստվում եք օգնել,-հարցրի ես:
-Հիվանդ կնիկ ա, օգնում եմ,-արհամարհական շպրտեց նա:
-Հա, հասկանալի է, բայց արդյոք դուք պիտի որոշեք, որ նա օգնության կարիք ունի, ներկայացրեք խնդիրը հանձնաժողովի նախագահին, նրանք կորոշեն՝ պետք է օգնություն, թե ոչ և եթե պետք է, ով պիտի օգնի:
-Ձախ ձեռքը չի աշխատում, ինքն էլ ձախլիկ ա, չեք տեսնում,-ժարգոնով համեմված շարունակեց նա:
Իրականում, կինն իմ ճնշումների տակ մենակ գնաց քվեարկելու, բայց երիտասարդը հասցրեց բարձրաձայն ասել, թե որ համարին պիտի քվեարկի:
-Դուք օրենք եք խախտում, ընտրատեղամասում քարոզչությունը քրեորեն պատժելի է,-ասացի, ապա դարձա հանձնաժողովի նախագահին, ով իր գործից բավականին հեռու մարդ էր,-արձանագրություն կազմեք, օրենք է խախտում քաղաքացին, նա իրավունք չունի այստեղ քարոզչությամբ զբաղվել, կամ ուղղորդել ընտրողին:
-Ինչ ասաց, ես չլսեցի, չէ, չասեց,-կմկմաց խեղճ նախագեն, հավաքվեցին վստահված անձինք, ովքեր իրենց համար անտարբեր պտտվում էին մինչ այդ, ոչ-ոք ոչինչ չէր լսել, երիտասարդն իր ուզածն արեց ու անարգել գնաց. արձանագրության մասին խոսք լինել չէր կարող...
Комментариев нет:
Отправить комментарий