ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 18 сентября 2016 г.

Քվեարկեցին՝ ամուսինը՝ կնոջ, հարևանուհին՝ հարևանուհու փոխարեն

Ամուսինն ընտրեց կնոջ փոխարեն.
             Կինը զրկվեց իր ընտրելու իրավունքից.

        Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում                  ՏԻՄ ընտրություններ են:
     Ընտրողների ակտիվություն է նկատվում:      










Հանձնաժողովի անդամներն աշխատում են լարված: Ժամը 14:30-ի մոտ, թիվ 20/03 ընտրատեղամասում իր ընտրական իրավունքն էր եկել կատարելու շենք 35/31 հասցեի բնակչուհի Գոհար Սաշայի  Մանուկյանը: Պարզվեց, որ նրա
փոխարեն արդեն ընտրություն է կատարվել: Անձնագրային տվյալներով վստահված անձանցից մեկը անձնագրային բաժնում ճշտեց անձի ինքնությունը. նույն հասցեի բնակիչ` Գարիկ Սումբատի Մանուկյան: Վերջինս այդ հասցեում 
է  գրանցվել 2016թ. հուլիսին, հետևաբար, նրա անունը բացակայում էր ընտրացուցակից:
 Մինչ խնդիրը լուծում կստանար, աշխատանքային այցով թիվ 20/03 ընտրատեղամաս եկավ թիվ 20 ԸԸՀ նախագահ` Գոռ Հովհաննիսյանը: Նրա հետ էր նաև հանձնաժողովի իրավաբանը: Նրանք բացատրեցին, որ Գոհար Մանուկյանն այլևս չի կարող օգտվել իր սահմանադրական իրավունքից, քանի որ իր փոխարեն արդեն ընտրություն կատարվել է:


 Հանձնաժողովի նախագահի կողմից, վստահված անանց ներկայությամբ կազմվեց արձանագրություն:

  












Որոշ ժամանակ անց, իմ աշխատանքն էի շարունակում Մեծամորի մի այլ ընտրատեղամասում՝ 20/04:
Այստեղ ևս նմանատիպ դեպք գրանցվեց. այս անգամ Գյուլնարա Պետրոսյանի փոխարեն քվեարկել էր հարևանուհին, ում անունը ընտրացուցակում անմիջապես նախորդում էր Գյուլնարային: Վերջինս զրկվեց ընտրելու իրավունքից:


Комментариев нет:

Отправить комментарий