ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

суббота, 10 сентября 2016 г.

Բուդո-Շին


  Սեպտեմբերի 9-ին Բուդո-Շին մարտարվեստի ֆեդերացիայի հրավերով մարտարվեստի պատմության մեջ առաջին անգամ 5 ճապոնացի վարպետ-սամուրայներ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիի գլխավորությամբ այցելեցին Վանաձոր: 
Այցի նպատակը Կենդո մարտարվեստի սեմինարի անցկացումն էր, որի ընթացքում վարպետները ներկայացրեցին նաեւ ցուցադրական ելույթներ: Ելույթներով հանդես եկան նաեւ Բուդո-Շին մարտարվեստի սաները: 

 Ինչպես իր զրույցում նշեց պարոն Տագուչին, հուսով ենք այս համագործակցության արդյունքում Կենդո մարտարվեստը կզարգանա նաեւ Վանաձորում: 
Վարպետներն էին՝
պրն. Միցունորի Մացումուրա (կյոշի 7-րդ դան)
պրն. Մասաֆումի Տակիզավա կյոշի 7-րդ դան
պրն. Տացուո Սատո (կյոշի 7-րդ դան)
պրն. Կիմիտոշի Շիմիզու (ռենշի 7-րդ դան)
տկն. Տամիկո Յամագուչի (ռենշի 7-րդ դան)

Комментариев нет:

Отправить комментарий