ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

четверг, 28 октября 2021 г.

Շամուտի դպրոցի ուսուցչուհին ընդդեմ տնօրենի


Անահիտ Սահակյանը շուրջ 23 տարի աշխատել է Շամուտի հիմնական դպրոցում, որպես «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի: Անահիտ Սահակյանի խոսքով՝ դպրոցի տնօրեն Հրանուշ Վանյանի հետ խնդիրներ  ի սկզբանե են եղել, սակայն դրանք առավել սրվել են 44-օրյա պատերազմի շրջանում, երբ ինքը գտնվում էր հոգեբանական ծանր վիճակում։ Անահիտ Սահակյանի որդին, բազմաթիվ նվիրյալ հայորդիների նման՝ սահմանում էր։

 Շամուտի հիմնական դպրոցի տնօրեն Հրանուշ Վանյանը 2021թ․ մարտի 11-ին Անահիտ Սահակյանին ազատել է աշխատանքից։

 «ՀՀ Լոռու մարզի Շամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի արդեն նախկին ուսուցչուհին դիմել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերականգնելու իր աշխատանքային իրավունքը: Նա դպրոցի տնօրեն Հրանուշ Վանյանից պահանջում է աշխատանքը վերականգնելուց բացի  նաև վճարել իրեն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով:

Անահիտ Սահակյանը տնօրենի կողմից առաջին գրավոր նկատողությունն ստացել էր 44-օրյա պատերազմի ընթացքում՝ էլեկտրոնային մատյանները չլրացնելու համար: Որից հետո՝ էլ ավելի է վատթարացել տնօրեն-ուսուցչուհի աշխատանքային փոխհարաբերությունները:

Պատասխանողի շահերի պաշտպան Լիլիթ Սարգսյանը նշեց, որ ուսուցչուհին 3 անգամ կարգապահական տույժի է ենթարկվել, ապա ազատվել աշխատանքից։

Անահիտ Սահակյանը երեխային ապտակելու հետ կապված իր տեսակետը ունի, համարում է, որ իր պահանջկոտությունը օգտագործվել է իր դեմ:

Նախկին ուսուցչուհին նշեց, որ եղել է նաև դեպք, երբ դպրոցի տնօրենն իրեն ազատել է աշխատանքից՝ բանավոր հայտարարությամբ՝ աշակերտների ներկայությամբ, սակայն, Լոռու մարզպետարանի աշխատակիցների միջամտությամբ հարցը լուծվել և ավարտվել է հաշտությամբ:

Իսկ Հրանուշ Վանյանի փաստաբանը նշեց, որ ուսուցչուհուն աշխատանքից ազատելու գործնթացն իրականացվել է օրենքի սահմանում:

Մանկավարժական խորհրդի նիստերի մասին փաստեցին նաև գործում ներգրավված 2 վկաները:

Դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հայցային վաղեմության պահանջով: Դա նշանակում է, որ հայցվոր Անահիտ Սահակյանն իր պահանջն ուշացած է ներկայացրել դատարան:

Նախագահող դատավոր՝ Սուրեն Բաղդասարյանը որոշում կայացրեց՝ հետաձգել դատական նիստը, հայտարարեց, որ հաջորդ դատական նիստի ժամանակ կքննարկվի նաև հայցային վաղեմության հետ կապված միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց  2021թ նոյեմբերի 18-ին:

                              Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»               
                                    ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը                                                                                             «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:                                   
                               Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն 
«Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                      և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»                                                                                                  հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий