Սերոբ Տեր-Պողոսյանը պահանջեց դռնփակ նիստ:
Դատական առաջին նիստը կայացավ և հետաձգվեց առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայության:
Դատական նիստն սկսվեց այն բանից հետո, միայն, երբ դատավոր Մուշեղ Հարությունյանը բավարարեց մեղադրյալի պահանջը, այն է` անցկացնել դատական դռնփակ նիստ: Դատական առաջին նիստի ավարտից հետո, մեղադրող դատախազ ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ կողմից քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը պարզաբանեց, որ դատարանը բավարարել է մեղադրյալի փաստաբանների միջնորդությունը և հետաձգել դատը մինչև հուլիսի 21-ը: Փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովսեփյանը հավելյալ ժամանակ են պահանջել գործի մանրամասներին ծանոթանալու համար: