ԴԵՊՔԵՐ ԴԵՄՔԵՐ ԼՈՒՐԵՐ

воскресенье, 9 сентября 2012 г.

ՏԻՄ ընտրություններ-2012

Վանաձորում ավարտվեցին ՏԻՄ ընտրություները: 96244 ընտրողներից ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 46.31 տոկոսը, կամ` 44567 մարդ: Ընտրություններին քաղաքացիների պասսիվ մասնակցությունը բացատրվում է անձրևային եղանակով:
ՏԻՄ ընտրություններ էին ՀՀ 5 մարզերի 482 համայնքներում: Առաջադրվել էր համայնքի ղեկավարի 716, ավագանու անդամի 4073 թեկնածու: ՏԻՄ ընտրություններին հետևել են 19 տեղական ՀԿ-ներ և Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությունը:

среда, 29 августа 2012 г.

Մկրտություն Շահումյան համայնքում

Շահումյան համայնքում մկրտվեցին ևս 28 երեխաներ: Նրանք այս տարի առաջին դասարան են գնալու: Այսպիսի արարողակարգը Շահումյանում ամենամյա է դարձել, Գյուղապետ Էդիկ Մանուկյանի ծրագիրն է: 4 տարվա ընոացքում համայնքում գյուղապետի աջակցությամբ մկրտվել են 112 մեծ ու փոքրեր:

понедельник, 20 августа 2012 г.

Կարկտահարվել է Լոռու մարզի 10 համայնք



      ՏՈՒԺԵԼ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՅԳԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՆՋԱՐԱՆՈՑՆԵՐԸ,  ԱՅԼԵՎ…  ՀԱՎԵՐԸ …

  Օգոստոսի 18-ին լոռու մարզում տեղացած կարկուտը լուրջ վնաս է հասցրել հատկապես Արջուտ համայնքին:
  Արմանուշ տատը կարկուտից ժամեր անց ափի մեջ հավաքում և ցույց էր տալիս կարկուտի խոշոր հատիկները. <Ձվի չափ էին բալա ջան, կես ժամից ավել եկավ, մենակ բերքը…  հավ ու ճիվ էլ չթողեց, ինչ թողեց որ…>,-պատմում էր և ցույց տալիս ավերված այգին, բանջարանոցն ու սատկած հավերը,-ճտերը չհասցրինք տուն անենք, թուխսը հետը հրես ընկած են, կովն էլ չեմ գտնում: Շատ խոշոր կարկուտ էր, խեղճ կենդանիները ծառերի տակ էլ չկարողացան պաշտպանվել: