пятница, 5 октября 2012 г.
суббота, 29 сентября 2012 г.
Ֆրանսիացին հայ երեխաներին օգնելու համար անցել է 6000 կմ
57-ամյա Ֆրանսիացի Մարկ Բրունեն մոտեցավ մոտ 2 ամիս առաջ իր կողմից ձեռնարկված մարտահրավերի ավարտին: Նա ճանապարհորդել է միայնակ և առանց որևէ աջակցության` քնելով իր վրանում, կամ ճանապարհին հանդիպած հյուրասեր մարդկանց մոտ: Բրունեն կտրել-անցել է ավելի քան 10 երկիր. Այդ թվում` Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա և Վրաստան, սեպտեմբերի 28-ին մտել է Հայաստան, այսօր արդեն` Լոռու մարզի Շիրակամուտ համայնք: Բրունեն սիրողական մարզիկ է, իսկ նրա ձեռնարկած գործը` մարդասիրական:
четверг, 27 сентября 2012 г.
Նոր և արժեքավոր գտածոներ` Օձունում
5-8-րդ դդ եկեղեցի է, հայտնաբերվել են վեղարները, դրանց շերտերը և արժեքավոր գտածոներ:
воскресенье, 9 сентября 2012 г.
ՏԻՄ ընտրություններ-2012
Վանաձորում ավարտվեցին ՏԻՄ ընտրություները: 96244 ընտրողներից ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 46.31 տոկոսը, կամ` 44567 մարդ: Ընտրություններին քաղաքացիների պասսիվ մասնակցությունը բացատրվում է անձրևային եղանակով:
ՏԻՄ ընտրություններ էին ՀՀ 5 մարզերի 482 համայնքներում: Առաջադրվել էր համայնքի ղեկավարի 716, ավագանու անդամի 4073 թեկնածու: ՏԻՄ ընտրություններին հետևել են 19 տեղական ՀԿ-ներ և Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությունը:

среда, 29 августа 2012 г.
Մկրտություն Շահումյան համայնքում
понедельник, 20 августа 2012 г.
Կարկտահարվել է Լոռու մարզի 10 համայնք
ՏՈՒԺԵԼ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՅԳԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՆՋԱՐԱՆՈՑՆԵՐԸ, ԱՅԼԵՎ…
ՀԱՎԵՐԸ …
Օգոստոսի 18-ին լոռու մարզում տեղացած կարկուտը լուրջ վնաս է հասցրել հատկապես Արջուտ համայնքին:
Արմանուշ տատը կարկուտից ժամեր անց ափի մեջ հավաքում և ցույց էր տալիս կարկուտի խոշոր հատիկները. <Ձվի չափ էին բալա ջան, կես ժամից ավել եկավ, մենակ բերքը… հավ ու ճիվ էլ չթողեց, ինչ թողեց որ…>,-պատմում էր և ցույց տալիս ավերված այգին, բանջարանոցն ու սատկած հավերը,-ճտերը չհասցրինք տուն անենք, թուխսը հետը հրես ընկած են, կովն էլ չեմ գտնում: Շատ խոշոր կարկուտ էր, խեղճ կենդանիները ծառերի տակ էլ չկարողացան պաշտպանվել:

пятница, 10 августа 2012 г.
Подписаться на:
Сообщения (Atom)